loader
«Առավոտ». Կիրո Մանոյան. Ժողովրդին պատրաստել խաղաղության, որը նշանակում է՝ փոխզիջում

«Առավոտ». Կիրո Մանոյան. Ժողովրդին պատրաստել խաղաղության, որը նշանակում է՝ փոխզիջում

«Կարծում եմ՝ նա ուղղա­կի ակնարկում էր այն, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հայտարարել են մինչև օրս, այն է՝ հակամար­տության լուծման փոխզիջումային տարբե­րակ»,- երեկ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվ­տանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս հնչեց­րած հայտարարությա­նը, թե արտահերթ ԱԺ ընտրություններից հետո վճռորոշ մանդատ ստանալու պարագայում Նիկոլ Փաշինյանը կա­րող է նույնքան վճռորոշ քայլեր ձեռնարկել Ար­ցախի հակամարտու­թյան լուծման ուղղու­թյամբ, ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը:

Նա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկն այս կերպ է մեկնաբանում, «երկու երկրների ղեկավարները պետք է իրենց հասարակության հետ աշխատանք տանեն և պատրաստեն խաղաղու­թյան, որը նշանակում է՝ փոխզիջում: Նա ակնարկում էր փոխզիջումային փաթեթի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, բայց անհասկանալի է՝ ընտրություններից անմիջապես հետո ինչպե՞ս կարելի է քայլեր ձեռնարկել: Բոլթոնն ինքն ասաց, որ Արցախի հարցը բարդ խնդիր է: Ամեն դեպքում, կարծում եմ, ընտ­րություններից հետո ԱՄՆ-ը զիջումներ կգործադրի ՀՀ-ի վրա՝ Արցախի հարցի շուրջ»: 

Aravot.am-ի նկատառմանն ի պատասխան, որ ըստ ԱՄՆ-ը ներկայացնող նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ բանակցային սեղանին ոչ թե փոխզիջումային փաստաթուղթն է՝ այլ կերպ հայտնի «Մադրիդյան սկզբունքներ» անունով, այլ բոլորովին նոր՝ այլ փաստաթուղթ, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հայտնի առաջարկները նույնն են, գուցե շեշտադրումներն են փոխվել՝ որպես նորություն ներկայացնելու նպատակով»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս