loader
«Առավոտ». «Քոչարյանը թող ասի, որ էդ որոշումը միայնակ է արել, որովհետև ինքը միակ տղամարդն է»

«Առավոտ». «Քոչարյանը թող ասի, որ էդ որոշումը միայնակ է արել, որովհետև ինքը միակ տղամարդն է»

Երեկ խորհրդարանում Մարտի 1-2֊ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե Մարտի 1-ին ով հրաման տվեց կրակելու, այլ հարցերի հարցը այն է, թե Մարտի 1-ի առավոտյան, լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու. «Սա գերկարևոր հարց է, ու Ռոբերտ Քոչարյանը թող այս հարցին պատասխանի, վերջապես ասի, որ էդ որոշումը ես միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ եմ արել, որովհետև ինքը միակ տղամարդն է»:

Արամ Սարգսյանը հիշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հոկտեմբերի 27-ը կարող է դրսի ուժերի կազմակերպածը լինել. «Ասեմ, որ կա նման վարկած: Ասեմ, որ ես, վարչապետ լինելով կամ վարչապետ լինելուց հետո, բազմաթիվ անգամներ այդ մասով հարցաքննվել եմ: Հարցաքննվե՞լ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի էդ մարդը տա: Վերջիվերջո, հիմա ինքը նախկին նախագահ է, այդքան ինձ էիք կանչում մեր ամբախ-զամբախ ընդդիմության արած հարցերով հարցաքննության, մի անգամ էլ էդ մարդուն կանչեք: Թե չէ այնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով այստեղ բաներ է հասկացնում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս