loader
«Առավոտ». Լենա Նազարյանը ԲՀԿ-ից ապացույց է սպասում, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց համար գոյություն չունեն

«Առավոտ». Լենա Նազարյանը ԲՀԿ-ից ապացույց է սպասում, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց համար գոյություն չունեն

Նազարյանը հարց ունի Նաիրա Զոհրաբյանին՝ ո՞վ էր իրեն խնդրում, որ խոսեր «Իմ քայլը» դաշինքի ցուցակի մասին

Մեր հարցին՝ դուք ինչ-որ բանից մտա­վախությո՞ւն ունեք, անհանգստությո՞ւն ու­նեք, որ ընտրակաշառքն ու այլ քայլերն ի վերջո իրենց արդյունքը կտան, չէ՞ որ հե­ղափոխությունից հետո քաղաքացին էլ է փոխվել, եթե ընտրակաշառք նորից պիտի վերցնեն ու նորից նույն մեթոդներով ընտ­րություն անեն, դա նշանակում է, որ ոչինչ չի փոխվել երկրում՝ Նազարյանը պատասխանեց. «Չէ, հաստատ ինչ-որ բան փոխվել է, բայց կլինեն բնականաբար մարդիկ, ովքեր կփորձեն այդ մեթո­դով փող աշխատել, որովհետև իրենց ձեռքը սովոր է, կփորձեն: Հո բոլորը հա­մատարած չե՞ն ողջունել հեղափոխությու­նը, կլինեն մարդիկ, որոնք այդ մեթոդով մշտապես փող են աշխատել, և կուզեն օգտվել այս անգամ այդ հնարավորությու­նից, բայց դա մենք չենք ուզում թույլ տալ»:

Հարցրինք՝ այն քաղաքական ուժերի ձայ­ները, որոնք կառավարության մաս են ու նման առճակատումների մեջ են ՔՊ-ի հետ, իրենց ձայներն ԱԺ-ում այլևս պետք չե՞ն լինելու, Լենա Նազարյանը պատաս­խանեց. «Իրենց ձայները մեզ չեն պետք լինելու, իրենց ձայները պետք են լինելու քաղաքացիներին, որոնք պահանջում են արտահերթ ընտրություններ: Եթե իրենք հայտարարում են, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունի, շատ լավ, մենք դա կարձանագրենք, դա կհիշենք, ու թող նրանք դա վերջապես ապացուցեն: Այնպես որ, ԱԺ-ում իրենց քվեարկությունները մեզ չեն պետք, այլ պետք են ժո­ղովրդին, թող կողմնորոշվեն»:

Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ, ՀՀ-ում վհուկների որս չի՞ արվում հիմա, կարծես բոլորի հետ հարաբերությունները լարված են, ՀՅԴ-ն ասում է՝ մտքի տեռոր եք անում, մյուս ուժերը այլ հարցերից են լարված՝ Լե­նա Նազարյանը պատասխանեց. «Մտքի տեռո՞ր է, Արփինե Հովհաննիսյանն էլ եԽԽՎ-ում ասում էր, որ Հայաստանը բռնապետություն է, դա ճի՞շտ է, հա՞, Հա­յաստանում իսկապես բռնապետությո՞ւն է: Ասենք, հիմա ամեն մեկը եթե ինչ-որ բան ասում է, դա ընդունում ենք որպես իրակա­նությո՞ւն: Ի՞նչ է մեր ուզածը՝ որ լինի ազատ, արդար ընտրություն»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս