loader
«Առավոտ». Լևոն Զուրաբյան․ Կամ պատերազմ, կամ կարգավորում

«Առավոտ». Լևոն Զուրաբյան․ Կամ պատերազմ, կամ կարգավորում

Ստեղծված է պայթյունավտանգ իրավիճակ՝ ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը

«Ստեղծված է պայթյունավտանգ իրավիճակ: Իսկապես, մենք մոտենում ենք մի հանգուցալուծման, որը կամ լինելու է պա­տերազմի միջոցով, կամ լինելու է կարգա­վորման միջոցով»,- Aravot.am-ի հարցին երեկ այսպես պաատասխանեց ՀԱԿ փոխ­նախագահ Լևոն Զուրաբյանը: Խոսքը Ար­ցախյան հակամարտության մասին է: Լևոն Զուրաբյանն ասաց՝ մենք ամեն ինչ անելու ենք և հույս ունենք, համենայնդեպս, մեր գործունեությունը սրան է ուղղված եղել, որ հնարավո­րինս շուտ մեր երկրները կգ­նան հակամարտության կար­գավորմանը՝ խաղաղության հաստատման ճանապարհով: Պարոն Զուրաբյանից հետաքրքրվել էինք ամերիկյան հետախուզության հրապարակած զեկույցի մասին, որում խոսվում է 2018-ին Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին: Մատնանշ­վում է, որ ՌԴ-ն զինում է կողմերին, բայց որ ԱՄՆ-ի բարեկամ-ղաշնակից Իսրայելը նույնպես Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է՝ զեկույցում խոսք չկա:

Լևոն Զուրաբյանն ասում է՝ ՀԱԿ-ը երբեք գնահատական չի տվել գերտերու­թյունների քայլերին, դա քաղաքական ու­ժերի խնդիրը չէ. «Պետք է հասկանանք, որ գոյություն ունեն քաղաքական իրողու­թյուններ, որոնք պետք է հաշվի առնենք, այլապես կձախողենք: Քաղաքական ուժերի խնդիրն այդ իրողությունները, շահերի բաշխումն ու բախումը 6իշտ զնահատելն է և կատարել գործողություններ, որոնք ի նպաստ կլինեն Հայաստանի անվտանգու­թյանը, դրա ամրապնդմանը, ժողովրդա­վարության ու տնտեսության զարգացմա­նը»: Հիշեցնում է անցած խորհրդարանա­կան ընտրություններում ՀԱԿ-ի գլխավոր ուղերձը. «Ինքներս ենք ասել, որ Հայաս­տանի վրա կախված է չլուծված հակամարտության վերսկսման վտանգ: Անպայ­ման պիտի ամերիկյան ինչ-որ մի հետա­խուզական ծառայություն դրա մասի զեկույց տպի, որ սկսենք խոսե՞լ դրա մա­սին»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս