loader
«Առավոտ». Մարիա Պավլովա Ցոցորկովա․ «Ողջունում ենք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու՝ հայերի կամքը»

«Առավոտ». Մարիա Պավլովա Ցոցորկովա․ «Ողջունում ենք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու՝ հայերի կամքը»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի հետ։

- Ձեր գնահատմամբ, ի՞նչ ընդհանրություններ և առանձնահատկություններ ունեն Բուլղարիան և Հայաստանը, բուլղար և հայ ժողովուրդները։

- Մի շարք նմանություններ կան բուլղար և հայ ժողովրդի պատմության, ավան­դույթների, ապրելակերպի, կենցաղի և մշակույթի մեջ։ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահության շրջանակում ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունը իրակա­նացրել է մի միջոցառում, որի ժամանակ հրավիրվել էին երկու հայտնի բուլղարացի պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում հայ հասարակության առջև ներկայացրեցին կոնկրետ փաստեր, ցույց տա­լով, որ փոխգործակցությունը և կապերը Հայաստանի ու Բուլղարիայի միջև սկիզբ են առնում դեռևս միջնադարից։ Երկու ժողովուրդներն էլ փոխադարձաբար աջակցել են միմյանց դարերի ընթացքում. Բալկանյան պատերազմների ընթացքում հայերը կռվել են Բուլղարիայի ազատագր­ման համար։ Հիշենք այդ ժամանակնե­րում առավել նշանավոր գործիչ գեներալ Անդրանիկ Օզանյանին, որը ճանաչված է որպես հերոս թե՛ բուլղարացիների, թե՛ հայերի մոտ։ Բուլղարացիները նաև օգնել են հայերին՝ տալով նրանց ապաստան՝ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին՝ հայ ժողովրդի համար կրիտիկական ժամանակահատվածում:

- Որո՞նք են այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ կարելի էր ավելի սերտ համագործակցություն ունենալ։

- Իմ կարծիքով, մեր երկկողմ համագոր­ծակցությունը զարգանում է դինամիկ և բարձր մակարդակի վրա փոխադարձ հե­տաքրքրություն ներկայացնող բոլոր բնա­գավառներում։ Այս առումով ես հատկապես կկարևորեի բարձր մակարդակի քա­ղաքական երկխոսությունը, համագործակ­ցությունը մշակույթի, կրթության և գիտու­թյան ոլորտներում։ Իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարող խոսել առևտրային և տնտեսական ոլորտում ներուժի լիարժեք իրագործման մասին։ Հուսով ենք, որ հե­տագայում էլ շարունակելու ենք Հայաս­տանում մեր գործընկեր հաստատություն­ների նոր ղեկավարության հետ շահա­վետ շփումները, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն համագործակցության խորաց­մանը։ Հատկապես կցանկանայի նշել Բուլղարիայի կողմից Հայաստանին աջակցելու ջանքերը՝ Բուլղարիայի պաշտոնական զարգացման աջակցության մի­ջոցով։ Ուրախ ենք, որ մեր կողմից տրամադրված օգնությունը վայելում է հայկա­կան հաստատությունների ճանաչումն ու երախտագիտությունը։

- Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

- Մաղթում եմ հայ ժողովրդին խաղա­ղության և որ հասնի բարգավաճման և ժողովրդավարական ապագայի իր բոլոր բարձր ձգտումներին, որ հպարտանա իր ուշագրավ մշակութային և պատմական ժառանգությամբ և իր փայլուն ժամանա­կակից մշակութային ձեռքբերումներով ու ստեղծագործական ներուժով։

- Ի՞նչ տպավորիչ դրվագ կհիշեք, որ պատահել է Հայաստանում Ձեզ հետ՝ դի­վանագիտական առաքելություն իրակա­նացնելիս։ Ունե՞ք Հայաստանի հետ կապ­ված որևէ հիշարժան օր։ 

- Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է նշելու գեթ մեկ օր, բայց ես կարող եմ հայտնել իմ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական գոհունակությունը Հայաստանում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև կուզենայի նշել, որ ես վայելում եմ իմ ամենօրյա շփումները հայերի հետ, նրանց բարյա­ցակամ և ջերմ վերաբերմունքը Բուլղարիայի և իմ՝ որպես այդ երկրի ներկայացուցչի, նկատմամբ։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս