loader
«Առավոտ». Մարտի 1-ի գործի բացահայտմամբ միջազգային առումով խնդիր չկա

«Առավոտ». Մարտի 1-ի գործի բացահայտմամբ միջազգային առումով խնդիր չկա

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների երեկվա ասուլիսի ժամա­նակ Aravot.am-ը հարցրեց՝ միջազգա­յին հարթակներից ահազանգում են արդարադատության մարտահրավեր­ների մասին, մասնավորապես՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում Մար­տի 1-ի գործին անդրադարձ կար, որ­տեղ վրեժխնդրության քաղաքականու­թյան մասին մտահոգություն կար, ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին: Պատվիրակության անդամ Հովհան­նես Իգիթյանը, ի պատասխան, հիշ­եցրեց. «Բոլորս հիշում ենք 1609 բանաձևը 2008-ի ապրիլի 15-ին ընդու­նած, որը և պատճառ է եղել այն մոնիտորինգի գործընթացի, որը այդ ժամանակ, ինչպես հիշում ենք, սկսվել է Մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մարտի 1-ը, որպես երևույթ, որպես Հայաստանի այն իշխանու­թյունների պարտավորություն, դրված է այդ բանաձևում և գրված է որպես խորհուրդ, որպես պարտավորություն իշխանություններին՝ շուտափույթ բացել Մարտի 1-ի հետ կապված բոլոր հանգամանքները: Հիշում եք հետագա 1624 բանաձևը, մյուսները, որտեղ ամեն անգամ նշվում էր այն հանգա­մանքը, որ Մարտի 1-ի հարցում որևէ առաջընթաց չկա: Եվ եթե մենք նա­յենք, որ այդ հարցը նաև պատճառ է հանդիսացել բազմաթիվ այլ զեկույցների, այդ թվում՝ Freehom House-ի, որպես նեգատիվ երևույթ իշխանությունների չկատարած պարտավորությունների, ապա այսօր մենք ըստ էության գտնվում ենք մոնիտորինգում նշված հարցի բացահայտման առումով: Ես համոզված եմ, որ դա կգ­նա թե միջազգային իրավունքի, թե առաջին հերթին ՀՀ օրենքների համաձայն: Այստեղ մեծ խնդիր միջազ­գային առումով չկա: Հակառակը, մեզ թվում է, որ դա կողջունի ի վերջո նույն ԵԽ-ն, որովհետև այդ պատ­ճառով ենք մենք մտել մոնիտորինգի տակ, ուշադրության տակ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս