loader
«Առավոտ». Մարտի 1-ի տասնյակներով գանգատները ՄԻԵԴ-ում հերթի են կանգնած

«Առավոտ». Մարտի 1-ի տասնյակներով գանգատները ՄԻԵԴ-ում հերթի են կանգնած

Պարոն Ղազարյանը հայտնեց, որ կան նոր երևւյթներ. «Կրոնական համոզմունքների, սեռական կոմնորոշման, ընդհանրապես՝ խտրականության, երեխաների իրավունքների, փախստականների իրավունքների, օրի­նակ՝ չվերադարձնելիության սկզբունքը ՀՀ-ում իրավասու մարմինների կողմից կիրառվում է մեծ խախտումներով, որոնք հանգեցնում են եվրոպական կոնվենցիայի խախտմանը»:

Պարոն Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գանգատների թվի աճ կա: Ըստ ՄԻԵԿ փորձագետի՝ այստեղ դերակատարություն ունի երկու գործոն. «Դի­մումներն աճում են երկու գործոնի պատճա­ռով. պետական մարմինները խախտում են մարդկանց իրավունքները, մյուս կողմից՝ ավելանում է մասնագետների թիվը, որոնք որակյալ գանգատներ են ներկայացնում: Օրինակ՝ 2007-ին քչերն էին գանգատներ ներկայացնում, քչերն էին պատկերացնում եվրոպական դատարանի դերակատարու­թյունը կամ ունեին փորձառություն: Իրավա­գիտակցությունը, պրոֆեսիոնալիզմը, եվրոպական դատարանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում են, ուստի նկատվում է որակյալ գանգատների հոսքի աճ: 2007-ի դրությամբ մի քանի հոգու գիտեի, որ համա­կարգված կերպով աշխատում էին, հիմա արդեն շատ փաստաբաններ, իրավապաշտ­պաններ ունենք, որոնք ունեն բավականին մեծ գիտելիքներ ու փորձ: Անգամ իրավա­պաշտպաններ կան, որ առանց փաստա­բանների հետ համագործակցության հաջո­ղությամբ գանգատներ են ներկայացնում ՄԻ­եԴ: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների կարո­ղությունները նույնպես մեծացել են:

Բայց նորից եմ կրկնում՝ աոաջին հերթին այստեղ պետական մարմիններն են մեղա­վոր, քանի որ շատ հարցեր, որ պետք է ազ­գային համակարգում լուծվեին, չեն լուծվում, և այդ պատճառով մարդիկ դիմում են ՄԻ­եԴ: Պարզ է, որ եթե համակարգային խն­դիրները լուծում ստանան երկրի ներսում, հետաքրքրությունը ՄԻԵԴ-ի նկատմամբ կնվա­զի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս