loader
«Առավոտ». Մարտի 1-ը շարունակելու է որպես սահմանագիծ մնալ

«Առավոտ». Մարտի 1-ը շարունակելու է որպես սահմանագիծ մնալ

«Առավոտի» զրուցակիցն է «Իրավունք և ազատություն» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը։

- Իշխանությունը մտադիր է մարտի 1-ին երթ անցկացնել։ Այդ քայլը քննադատվեց Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների կող­մից. կարծիք կա, որ «մարտի 1»-ը դառ­նում է հասարակական ջրբաժան, մինչդեռ ջանքերը պետք է ուղղվեն հասարա­կության միասնականությունը պահպանե­լուն: «Մարտի 1»-ին երթ անցկացնելու իշ­խանության քայլը, արդյոք, աոավելապես PR-ի նպատակ ունի, թե՞ այլ ասելիք և այլ խորհուդ կա այս ամենում:

- Անկախ ամեն ինչից մարտի 1-ը ջրբա­ժան է: Այլ կերպ լինել չէր էլ կարող, և հնարավոր չէ արհեստականորեն փոխել դրա այդպիսին լինելու բնույթը: Հասարա­կության միասնականություն ասվածն էլ միֆ է: Չկա նման բան ու չի էլ կարող լինել: Նման միասնականություն լինում է միայն կարճ ու կոնկրետ ժամանակահատվածում և մեկ առանձին վերցված հարցի շուրջ: Այդպես կարող է լինել մեծ ու լուրջ արհավիրքների ժամանակ կամ պատերազմական իրավիճակներում: Այն չի կա­րող լինել համատարած ու մշտական: Այս միֆի տակ ոմանք ցանկանում են մեկընդմիշտ թաղել իրենց սեփական անցյալը, որ մարդիկ չհիշեն, չանդրադառնան դրան, մոռացության մատնեն այն: Եվ առաջին հերթին, իհարկե, որպես իրենց կենսագրության արյունոտ հատված ցանկանում են մոռացության մատնել մարտի 1-ը: Բայց այն, բոլոր ջանքերից անկախ, ոչ մոռացվելու է և ոչ էլ թաղվելու է: Մար­տի 1-ը մեր նորագույն պատմության, և ոչ միայն նորագույն պատմության, ամենադրամատիկ դրվագներից մեկն է, եթե ոչ՝ ամենադրամատիկը և այն չի կարող մի կողմ դրվել: Հնարավոր չէ շարունակել մեր կյանքն առանց մարտի 1-ի: Անգամ, եթե մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվի, անգամ, եթե բոլոր շեշ­տերն իրենց տեղը դրվեն, կազմակերպիչները, մասնակիցները, կատարողները, մի խոսքով՝ բոլոր մեղավորները կանգնեն արդարադատության առաջ, կայացվեն դատավճիռներ՝ միևնույնն է, մարտի 1-ը մեր իրականության մեջ շարունակելու է որպես սահմանագիծ մնալ: Այն շարունակելու է ապրել: Այն չի մոռացվելու երբեք և ոչ մի պարագայում:

Երթի կազմակերպմանը նորմալ եմ վերաբերվում, դրա մեջ PR չեմ տեսնում: Լավ է, որ այն կազմակերպում են իշխանությունները: Սրանով նրանք ուզում են ասել, որ այսուհետ մարտի 1-ի տերը, մարտի 1-ին նախորդած, բուն մարտի 1-ին և դրան հաջորդած հանցագործության ողջ շղթայի բացահայտման պահանջատերը և գլխավոր շահառուն պետությունն է, այլ ոչ թե կամ ոչ միայն հասարակության այն հատվածը, որ տա­րիներ շարունակ այդ օրը երթ ու այլ միջոցառումներ է կազմակերպել:

- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարա­րեց, որ «մարտի 1»-ը բացահայտված է: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Ռոբերտ Քոչարյանին «մեղավոր նշանակելով», ինչպես երկրորդ նախագահի պաշտպանական կողմն է բնութագրում, հարցը փակվո՞ւմ է:

- Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե մարտի 1-ը բացահայտված է: Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարու­թյուններով, այլ դատական գործընթացով և կայացված դատավճռով/դատավճիռներով: Ինձ համար մարտի 1-ի բացահայտում նշանակում է, որ դատարանի առաջ են կանգնում կազմակերպիչները, իրակա­նացնողները և սրանց հարակից հայտնի և ոչ հայտնի բոլոր գործակիցները: Եր­բեք չեմ մտածել ու չեմ էլ մտածում, թե ծանրագույն այդ հանցագործության պա­տասխանատուն կարող է լինել մեկ մարդ: Բայց դեռ գործը դատարան չի հասել և մենք շատ բան չգիտենք: Ավելի առար­կայական կլինի խոսակցությունը, երբ մենք կիմանանք ավելին, քան գիտենք: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը, երևի, շատ ավելի տեղեկացված է և գու­ցե ունեցած տեղեկությունները նրան նման հայտարարություն անելու հնարա­վորություն տալիս են: Ինքս համբերատար դատավարությանն եմ սպասում: Միայն դրա ընթացքում ու դրա ավարտին է գոր­ծի բացահայտման կապակցությամբ հս­տակ գնահատականներ հնչեցնելու ու նախաքննությանը որակումներ տալու հնարավորության լինելու:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս