loader
«Առավոտ». Մասիս Մայիլյան․ «Հանցագործությունը կատարում է մի կողմը, պատասխանատվությունը կիսում են երկու կողմերը»

«Առավոտ». Մասիս Մայիլյան․ «Հանցագործությունը կատարում է մի կողմը, պատասխանատվությունը կիսում են երկու կողմերը»

Արցախի Հանրապետության ար­տաքին գործերի նախարար Մա­սիս Մայիլյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած ան­հասցե հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի կողմից սահմանային խախտումները շարունակելուն: Aravot.am-ի այն հար­ցին, որ Ադրբեջանի կողմից պար­բերաբար սահմանային խախտում­ների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարություննե­րը, որպես կանոն, մնում են ան­հասցե, ինչը երևաց նաև տարա­ծաշրջան կատարած վերջին այ­ցից հետո, արդյո՞ք դա արդենանհանգստացնող փաստ չէ, Ար­ցախի արտգործնախարարը պա­տասխանեց. «Հանցագործությունը կատարում է մի կողմը, սակայն պատասխանատվությունը կիսում են երկու կողմերը, ինչն անընդու­նելի երևույթ է: Նշեմ, որ նախորդ տարվա ընթացքում եղավ մի իրավիճակ, երբ առկա անժխտելի փաստերի արդյունքում համանախագահների կոչն արվեց մեղավոր կողմին (ադրբեջանական կողմին): Դա շնորհիվ այն հանգամանքի, որ մեր կողմից ներկայացվեց տվ­յալ միջադեպի տեսանկարահանված նյութը, և արդեն ունենալով կոնկրետ ապացույցներ՝ միջնորդ­ները մատնանշեցին մեղավոր կող­մին՝ տվյալ պարագայում Ադրբեջանին: Փաստորեն առաջնազծում դիտարկման սարքերը ոչ միայն ռազմական կամ անվտանգության հետ կապված հարցերի առումով են կարևոր, այլ նաև դրանց առկայությունը իր դրական ազդեցու­թյունը կարող է ունենալ քաղաքա­կան ասպարեզում: Արդյունքում պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը շարունակում խոչընդոտել հետաքննության մեխանիզմների տեղադրմանը առաջնագծում»:

Նա նաև նշեց՝ համանախագահները նման գործելաոճը, ըստ երևույթին, պատճառաբանում են նրանով, որ տվյալ միջադեպի պահին, տեղում չունենալով դի­տորդներ, չեն կարող միանշա­նակ ասել, թե ով է խախտումը կատարել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս