loader
«Առավոտ». Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

«Առավոտ». Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

Նյու Յորքում 2018թ. կայանալիք «Գրեմմի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությանն առաջին ան­գամ ներկայացված է Հայաստանն իր երկու արվեստագետներով: Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական ար­տիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է 2 անվանակարգերում՝ «Լա­վագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Ներկայացված է նաև կոմպոզիտորի պրոդյուսերը՝ Սանխրեդ Այխերը՝ որպես«Տարվա պրոդյուսեր' դասա­կան ոճում»:

Կոնստանտին Օրբելյանը և վաղամեռիկ աշխարհահոչակ օպերային բաս Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Լավագույն դասա­կան մեներգեցողության ալբոմ» անվանակար­գում՝ «Sviridov: Russia Cast Adrift» CD-ով: Մա­եստրո Օրբելյանը տենոր Լոուրենս Բրաունլիի հետ առաջադրված է եղել նաև 2015թ.:

Հետաքրքրությանը՝ ինչքանո՞վ եք վստահ, որ այս անգամ կհաղթեք, թեպետ ասում են, որ «Գրեմմիին» առաջադրվելն արդեն մեծ նվաճում է, պարոն Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի առաջադրվող, այդ թվում նաև ես, չի կարող կանխատեսել: Մնում է ասել՝ Աստված մեզ հետ»:

Երաժշտարվեստի այս «Օսկարը» տարբեր տա­րիների նվաճել են մեր հայրենակիցներ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս