loader
«Առավոտ». «Մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծնկի իջավ 94 թվին»

«Առավոտ». «Մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծնկի իջավ 94 թվին»

«Նախիջևանի համար ես առաջարկում էի մտնել միջազգային դատարան, որովհետև Նախիջևանը Ադրբեջանին ոչ թե տրված էր մշտական, այլ տրվել էր խնամակալության: Առաջին համաշխարհային պատերազ­մից հետո, չգիտեմ ինչ ուժերով, որոշեցին, որ Նախիջևանը հայտնի չէ, թե ինչ է, ժամանակավոր դնենք Ադրբեջանի խնամակալության տակ, մինչև որոշենք նրա ինչ լինելը: Եվ այդ խնամակալության ժամանակ Նախիջևանի ժողովրդի համարյա 90 տոկոսին դուրս էին արել, ոչնչացրել էին, իսկ շարժումից հետո ոչ ոք չմնաց, նաև հուշարձանները ոչնչացրին: Մինչև այսօր Հայաստանը չի մտածում, որ խնամակալը ոչնչացրել է խնամվող ժողովրդին: Սա դատական գործ է, մինչև այսօր Հայաստանն այս հարցը չի բարձրաց­նում»,- ասում է «Ղարաբադ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը:

Դեռ 1988-ի շարժման օրե­րին ինքը երկու անգամ այդ թեմայով ամբիոնից ելույթ է ունեցել, Խաչիկ Ստամբոլցյանն այսօր էլ է դժգոհ արտաքին քաղաքականությունից. «Մենք այսօր ԱԳՆ չունենք: Տեսեք՝ այսքան ժամանակ Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, Երևանի մասին, մի անգամ չեն ասել, թե ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծնկի իջավ 94 թվին, խնդրեց, որ մենք դադարեցնենք: Խաղաղություն խնդրեցին, թե չէ մենք մինչև Բաքու հասնելու էինք: Մի անգամ էդ բանը լսե՞լ եք, չեն ասում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս