loader
«Առավոտ». Որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը

«Առավոտ». Որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը

«Դա ՌԴ-ին ուղղված աջակցություն չէ, թեև մեզ հաճար կարևոր է, որ մեր ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գործընկեր­ները սատարում են մեր նախաձեռնությունները, դա օգնություն էր Սիրիայի ժողովրդին, սիրիական պետա­կանությանը»,- երեկ «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովը ՝ «Հայաստանի զինծառայողները Սիրիայում. Հայացք Մոսկվայից» տեսակամրջի ժամանակ:

Իգոր Մորոզովը հումորով է վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՀ-ն Սիրիա զորախումբ է ուղարկել ՌԴ-ի պահանջով: «Ամեն պետություն իր ազգային-պետական շահերով է առաջնորդվում: Հայաստանը մեծ սփյուռք ունի Սիրիայում: Դա անգամ ուշացած քայլ է, դա ավելի շուտ պետք էր անել, 1915-ին, ցեղասպանությունից հետո Սիրիան ընդունեց հայերին, դուք պարտք եք սիրիացիներին: Դա դուք եք որոշել, ՀՀ սուվերեն կառավարությունն է ուղարկել մարդասիրական զորախումբը: Անգամ, եթե Շոյգուն է կոչով դիմել գործընկերներին, որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը»,- ասաց նա՝ «մեծ գործ» անվանելով այն, որ Հայաստանը միացավ ՌԴ-ի կոչին և մարդասիրական առաքե­լություն ուղարկեց Սիրիա:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս