loader
«Առավոտ». «Պետք չէ տուրք տալ նեղացվածությանը»

«Առավոտ». «Պետք չէ տուրք տալ նեղացվածությանը»

Երեկ ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակ­ցության ղեկավար Վահրամ Բաղդասար­յանից հետաքրքրվեցին՝ ապրիլին ընդա­ռաջ, երբ ՀՀ-ն անցնելու է խորհրդարանական կառավարման ռեժիմին, ՀՀ նախ­կին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուսակցության կողմից դիտարկվո՞ւմ է որ­պես ՀՀ նախագահի թեկնածու: «Նա նա­խագահի թեկնածու չէ: Խոսել եմ անձամբ նրա հետ, նա չկա թեկնածուների թվում»,- հայտնեց Վահրամ Բաղդասար­յանը: Իսկ թե ինչով է զբաղվում նախկին վարչապետը, Բաղդասարյանը նշեց. «Նա մեր ընկերն է: Նա իր գործունեու­թյամբ է զբաղվում, թեև ժամանակավո­րապես պասիվ է քաղաքականության մեջ: Եթե վարչապետն ազատվում է
պաշտոնից, դա չի նշանակում, թե մարդկային հարաբերությունները վերա­նում են»:

Լրագրողները նաև հետաքրքր­վեցին՝ ՀՀԿ-ից «նեղացած» նախկին պաշ­տոնյաները գուցե վերադառնա՞ն քաղաքականություն: Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ովքե՞ր են նեղացած... Ոչ մեկը հավերժ չէ իր պաշտոնում՝ ոչ պատգամավորը, ոչ էլ խմբակցության ղեկավարը: Պաշտոնից ազատվել՝ չի նշանակում կուսակցությու­նից հեռանալ: Պետք չէ տուրք տալ նե­ղացվածությանը, ես այդ տերմինը քաղա­քականության մեջ չեմ ընդունում»:

Որպես «նեղացածների» լրագրողները մատնան­շեցին Գագիկ Բեգլարյանին, Մհեր Սեդրայանին և Աշոտ Աղաբաբյանին: Նրանց առնչությամբ էլ Վահրամ Բաղդա­սարյանը տեղեկացրեց. «Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է և ակտիվ է աշխատում: Մհեր Սեդրակյանը մեր գործընկերն է: Նույնը և Աշոտ Աղաբաբյանը: Նրանք մեր կուսակցության ան­դամներ են, իսկ կոնկրետ Աղաբաբյանը կուսակցության ակունքներից է գալիս»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս