loader
«Առավոտ». «Պետք է բոլորս օգնենք նրան, որ բանակն ուժեղանա, թուրքի հերն անիծենք»

«Առավոտ». «Պետք է բոլորս օգնենք նրան, որ բանակն ուժեղանա, թուրքի հերն անիծենք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ անդրադառնալով լուրերին, թե ապրիլին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսանին փոխարինելու է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ասաց. «Այդ երկուսին խառնում են իրար՝ քիչ չի, ինձ էլ վկա են բերում, ամոթ է»:

Լրագրողի հարցին՝ իսկ ամոթ չի՞, որ Վիգեն Սարգսանը դրամահավաքությամբ է զբաղվում, Սարոյանն այսպես արձագանքեց. «Ես դրանից տեղյակ չեմ: Բայց որ մոգոնում եք... թե ինչ եք ուզում Վիգեն Սարգսյանից՝ չեմ հասկանում: Մի հատ պաշտպանության նախարար ունենք՝ դա էլ չհարգե՞նք: Թուրքերը կարդում են... Հարգեք բանակին: Վիգեն Սարգսյանը յոթ տարվա ծրագիր է գրել բանակը հզորացնելու: Նա յոթ տարի՝ նախարար է, ծրագիրը գրել, նստել է վրեն: Յոթ տարի պետք է բոլորս օգնենք նրան, որ բանակն ուժեղանա, թուրքի հերն անիծենք: Փոխանակ օգնենք, ընկել ենք էդ տղու հետևից: Էնքան կանեք, մինչև էդ մարդը կզզվի՝ էլ չի աշխատի»,- դժգոհեց Սեյրան Սարոյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս