loader
«Առավոտ». ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները

«Առավոտ». ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները

«Ռուսաստանը դրական է վերաբերված 2011 թվականին Վրաստանի ու Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրին: Մենք մտադիր ենք իրականացնել մեր ստանձնած պարտավորությունները»,- երեկ ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Խոսքը Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի մասին է:

Ռուս դիվանագետը կարևոր է համարում փետրվար ամսին կայանալիք եռակողմ հանդիպումը՝ շվեյցարական կողմի մասնակցությամբ. «Այն կանցկացվի Ժնևում, ինչից հետո մենք կսկսենք իրականացնել ծրագիրը: Սա կօգնի, կտա հնարավորություն ստեղծելու տրանզիտային միջանցք, որով Հայաստանի ապրանքները կարտա­հանվեն ու կներմուծվեն։ Գիտեք, որ տարածաշրջանում կան խնդիրներ, տարակարծություններ՝ քաղաքական կարգավիճակի հետ կապված, կա Հարավային Օսեթիան: Սրանք նուրբ հարցեր են, պետք է քննարկենք»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս