loader
«Առավոտ». ՌԴ-ն նորից առաջ է տանում «լավրովյան պլանը», որի իրականացումից Հայաստանը խուսափել էր «Սասնա ծռերի» ընդվզման արդյունքում

«Առավոտ». ՌԴ-ն նորից առաջ է տանում «լավրովյան պլանը», որի իրականացումից Հայաստանը խուսափել էր «Սասնա ծռերի» ընդվզման արդյունքում

ԱԱԽ աշխատակազմի նախկին աշխատա­կից, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գի­տությունների թեկնածու Արա Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ազատվել կառավարությունում սորոսականներից և վերջ դնել բանակում անհարկի միջամտություններին:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Բրյուսել շատ քննարկվեց դեռ մինչև մեկնել: Այցի արդյունքներով արդեն ի՞նչ հետևություններ կարող ենք անել: Ո՞ւմ և ի՞նչ տվեց այդ ճանաչողական այցը:

֊ Սպասվում էր, որ թավշյա հե­ղափոխությունից հետո Հայաս­տանի Հանրապետության վար­չապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել Հայաստանի համար առանցքային աշխարհաքաղաքական կենտրոնների հավասարման մեջ որոշակի հավասա­րակշռություն կմտցներ՝ Հայաս­տանի նոր իշխանություններին ապահովելով Արևմուտքի քաղաքական աջակցությունը դրա տարբեր դրսևորումներով՝ դի­վանագիտական, ֆինանսական, տնտեսական և այլն: Այնինչ առաջին այցը կարծես թե վկա­յեց Արևմուտքի հետ հարաբերություններում ավելի շատ առկա անորոշությունների, քան հարա­բերությունները որակական նոր փուլ տեղափոխելուն ակնկալվող քաղաքական խորհրդատվու­թյունների մեկնարկի մասին:

- Այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում էր, Հայաս­տանի ռազմավարական համար­վող գործընկերոջ քաղաքական-քաղաքագիտական շրջանակնե­րում ևս բուռն քննարկումներ էին ընթանում և հարցադրումներ էին ներկայացվում Հայաստանին, հս­տակություն էին պահանջում: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- ՀՀ աշխարհաքաղաքական մյուս առանցքային գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հեղափոխությունից հետո մեր հարաբերությունները ևս մտել են անորոշությունների փուլ: Մի կորղմից՝ ձև է արվում, թե մեր ռազմավարական գործակցության մեջ ոչինչ չի փոխվել, մյուս կողմից՝ ՌԴ-ն փաստացի դադարեցնում է ՀՀ֊ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, իսկ ՌԴ Ազգային անվտան­գության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀՀ Անվ­տանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում նորից առաջ է քաշում Արցախյան հակամարտության լուծման փուլային կաճ լավրովյան՝ իբր թե ար­դեն բոլոր կողմերի հետ համաձայնեցված տարբերակը (մենք տարածքներ ենք հանձնում Ար­ցախի անորոշ կարգավիճակի դիմաց, որը ռազմական տեսա­կետից խիստ վտանգավոր է, քանի որ երկարելու է Ադրբեջանի հետ սահմանը, ու մենք զրկ­վելու ենք արդեն լավ կահավոր­ված ու պաշտպանված գծերից), որի չընդունման դեպքում, Պատրուշևի ներկայացմամբ, Հայաս­տանին սպասվում է պատերազմ: Փաստորեն մեր ռազմավարական դաշնակիցը նորից առաջ է տանում իր հին օրակարգը, որի իրականացումից հաջողվել էր խուսափել «Սասնա ծռերի» հայտնի ընդվզման արդյունքում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս