loader
«Առավոտ». Սասուն Միքայելյան․ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին

«Առավոտ». Սասուն Միքայելյան․ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին

«Ստուգողը ե՞ս եմ։ Ձեր հարցադրումը մի քիչ բան ա, էլի... Կան իրավապահ մարմիններ»,- խորհրդա­րանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սա­սուն Միքայելյանը հարցին՝ ե՞րբ են ստուգվելու ՊՆ գլխավոր Ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի տունն ու ամառանոցը։

Լրագրողը հստակեցրեց՝ ձեր իշխանությունը։ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց իշխանությունն իր գործունեությունը ծավալում է պարզ ու թափանցիկ։ Եթե Մանվել Գրիգորյանի պահեստներում միայն զենք հայտնաբերված լիներ, Սասուն Միքայելյանն իրեն շատ չէր մեղադրի. «Բայց բանակի ու զինվորի հացը ոնց կարող էր... գեներալ մարդը ոնց կարա՞ նման բան անի»։

Նա ասում է՝ գնահատականը ժողովուրդը տվեց, ինքը չի կարող գնահատի. «Հանրապետության դատախազը ասաց ՝ գնում ա քննություն, պարզ կլինի»։ Կրկնում է՝ նախորդ իշխանությունը բանդա է եղել, իշխանու­թյուն չի եղել, ու «բանդան նման գործողություններ է ծավալել տարիների ընթացքում»։

Այս կարգի մարդ­կանց էլ ասում է՝ պահել են, որ հասարակության մեջ վախի մթնոլորտ տարածեն, անպատժելի լինեն և իրենց համար քվե ապահովեն։

Aravot.am֊ը հիշ­եցրեց՝ ժամանակին, 2008 թվականի նախագահա­կան ընտրություններից առաջ, Դուք էլ էիք այդ իշխա­նության մաս կազմում, որին «բանդա» եք անվանում, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Ժամանակին ես եղել եմ ՀՀԿ-ական խմբակցության պատգամա­վոր։ Ես հպարտ եմ։ Հանրապետական կուսակցու­թյունը ես եմ Վազգեն Սարգսյանի հետ մեր տարած­քում, Կոտայքի մարզում հիմնել։ Այդ տարիների գոր­ծունեության ընթացքում ես պարզ, արդար, ամեն ինչ ասել եմ։ Եվ ես եղել եմ Հանրապետական կու­սակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ։ Սրանք հանրասեփական կու­սակցության անդամ են եղել։ Դուք լավ գիտեք՝ Վազ­գեն սպարապետի օրոք ՀՀԿ-ն ինչ գործունեություն է ծավալել, և ինչ կարգուկանոն է եղել։ Չեմ խորանա։ Մի բան՝ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս