loader
«Առավոտ». Սասուն Խաչատրյան․ Մարտի 1-ի գործով Քոչարյանը կարող է բերման ենթարկվել

«Առավոտ». Սասուն Խաչատրյան․ Մարտի 1-ի գործով Քոչարյանը կարող է բերման ենթարկվել

Ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ եթե անհրաժեշտություն լինի, Մանվել Գրիգորյանն էլ կհարցաքննվի

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի գոր­ծով որպես վկա հարցաքննելու համար 2-րդ ծանուցագիրն է ուղարկվել, նա պետք է Հատուկ քննչական ծառայություն ներկա­յանա հուլիսի 26-ին: Այս մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա ասաց՝ չնա­յած նրան բերման ենթարկելու որոշում ՀՔԾ-ն դեռևս չի կայաց­րել, սակայն, ըստ օրենքի, հարցաքննության չներկայանալու դեպքում հնարավոր է նրան բեր­ման ենթարկեն. «Վկան հար­ցաքննության չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է նախապես տեղ­յակ պահել վարութն իրակա­նացնող մարմնին, հակառակ դեպքում կարող է բերման են­թարկվել հարկադիր կարգով: Տվ­յալ դեպքում պարոն Քոչարյանը մեզ չներկայանալու հարգելի պատճառների մասին չի հայտ­նել»: 

Խաչատրյանի ներկայացմամբ՝ Քոչարյանի գրասենյակից ՀՔԾ-ին փոխանցել են, որ վեր­ջինս գտնվում է արտերկրում և հուլիսի 25-ից շուտ չի կարող ներկայանալ. «Հաշվի առնելով նաև նախկին նախագահի անձը՝ այս պահին մենք բերման են­թարկելու որոշում չենք կայացրել, ընդամենը կրկին ծանուցագիր է ուղարկվել նրան և առաջարկվել որպես վկա ներկայանալ հար­ցաքննության հուլիսի 26-ին: Նա չներկայանալու հարգելի պատ­ճառների մասին պարտավոր է տեղյակ պահել, հակառակ դեպ­քում կարող են կիրառվել դատա­վարական հարկադիր միջոցներ»: 

Հարցին՝ Քոչարյանի գրասենյակից առաջարկում են, որ ոչ թե վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմնին, այլ մեկ այլ տեղ ու ժամ պայմանավորվեն հարցաքննության համար, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Որպես կանոն, վկայի հար­ցաքննությունը իրականացվում է վարույթ իրականացնող մարմնի գտնվելու վայրում: Բացառիկ դեպքերում կարող է հարցաքննու­թյունն իրականացվել վկայի գտնվելու վայրում, բայց այդ դեպքերը ողջամտորեն զատել այսպես՝ եթե օբյեկտիվորեն անհ­նար է բերել վարույթն իրակա­նացնող մարմին, ասենք՝ նա ծանր հիվանդ է կամ գտնվում է այնտեղ, որտեղից հնարավոր չէ բերել: Բայց Քոչարյանի դեպքում չեմ կարծում՝ նման անհաղթա­հարելի ուժ կա, որը խոչընդո­տում է նրա՝ վարույթն իրակա­նացնող մարմնին ներկայանա­լու»:

Aravot.am-ի հարցին՝ Մարտի 1֊ի գործով Քոչարյանի մեղքի բաժինը որքա՞ն է ըստ գործի նյութերի, Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին չեմ ու­զում պատասխանել: Մեր մյուս հարցին՝ Քոչարյանն իր հարցազ­րույցում Մարտի 1-ի գործով սլաքներն ուղղում է դեպի գենե­րալ Մանվել Գրիգորյանը, հնա­րավո՞ր է Գրիգորյանն էլ այդ գոր­ծով հարցաքննվի, պարոն Խա­չատրյանը պատասխանեց. «Չեմ ուզում դա մեկնաբանել, ես Քոչարյանի մամուլի խոսնակը չեմ»: 

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին հարցաքննելուն, ապա Խաչատրյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կհարցաքննվի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս