loader
«Առավոտ». Սիրիայում կան զոհեր Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից

«Առավոտ». Սիրիայում կան զոհեր Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժինը պարզաբանում է հրապարակել՝ կապված վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն տեղեկությունների հետ, որ Սիրիայում ռազմական բախման հետևան­քով կան տասնյակ [որոշ տեղեկություններով` մինչև 200] զոհեր, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիու­թյուն: Հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ խոսքը արտասահմանում գտնվող Ռուսաստա­նի քաղաքացիների մասին է, կցանկանայինք նշել հետևյալը. վերջերս տեղի ունեցած ռազմական բախման ընթացքում, որին որևէ կերպ չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինծառայողներ, կան Ռուսաստա­նի և ԱՊՀ երկրների զոհված քաղաքացիներ, կան նաև վիրավորներ, դրանց թիվը մի քանի տասնյակ է: Նրանց աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստան վերադառնալու հարցում, որտեղ, որքան մեզ հայտնի է, նրանք բուժման կուրս են անցնում տարբեր բժշկական հաստատություններում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս