loader
«Առավոտ». «Թանկացումներն իշխանության հաճար անակնկալ չէին»

«Առավոտ». «Թանկացումներն իշխանության հաճար անակնկալ չէին»

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս թանկացումները ոչ հանրության և ոչ էլ առավել ևս երկրի նախագահի ու իշխանության համար անակնկալ չէ­ին. «Այս թանկացումները հանկարծակի չեն եղել: Ազգային ժողովը բյուջե է ընդունել, որն ուժի մեջ է մտել: Բյուջե­ում հստակ արձանագրված է՝ բյուջեն պետ՛ք է 100 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ հավաքի, և դրանում մեծ դեր ունեն հարկերի բարձրացումն ու նոր հարկատեսակները ևս: Այնպես որ, նոր բան չկա՝ և՚ ընդունողը, և՛ վավերացնողները քաջատեղյակ էին»:

Պարոն Խաչատրյանն ասաց, նաև, որ «Ելքի» ակցիան ընդամենը դժգոհություն արտահայտելու ձև է: Բայց դրա փոխարեն, ըստ Խաչատրյանի, «Ելքը» ամիսներ առաջ պետք է ԱԺ-­ում լուրջ հարցադրումներ աներ. «Այս թանկացումների մասին բոլորը գի­տեին, հատկապես խորհրդարանում գտնվողները: Նրանք կարող էին ման­րամասն հարցադրումներ անել, թե' ի՞նչ է լինելու այս նորամուծություննե­րից, Հարկային նոր օրենսգրքով հար­կերի դրույքաչափերը որքան են բարձրանալու, և դա գնաճի վրա ինչ ազ­դեցություն է ունենալու: Իրենք պար­տավոր էին հաշվարկել ու ներկայաց­նել: Ոչ ոք հրապարակային այդ մա­սին չի խոսել: Միայն «Ծառուկյան» դաշինքից վերջերս նման հարցադ­րումներ կարդացի: Ակցիայի փոխա­րեն՝ բյուջեի քննարկումների ժամանակ այդ հարցադրումները պետք է արվե­ին: Հիմա դուրս կգա՞ն փողոց, խնդ­րեմ, մենք պետք է կողքից նայենք ու տեսնենք, թե քաղաքացիների արձագանքն ինչպիսին է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս