loader
«Առավոտ». «ՏԻՄ մարմինների՝ օրենքով սահմանված իրավունքները պետք է պահպանվեն»

«Առավոտ». «ՏԻՄ մարմինների՝ օրենքով սահմանված իրավունքները պետք է պահպանվեն»

ՀՀԿ-ի օրակարգում Տարոն Մարգարյա­նի հրաժարականի հարց չկա։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անձնական կարծիքն էլ այն է. որ ՏԻՄ մարմինների՝ օրենքով սահմանված իրա­վունքները պետք է պահպանվեն։ «Ինձ համար առնվազն անակնկալ էր, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ասում է, որ ինքը դատական հա­մակարգին չի միջամտելու, բայց միջամ­տում է կամ օրենսդիրի, կամ ՏԻՄ-ի աշ­խատանքներին։ Ինչքան իրավունք չունի դատական համակարգին միջամտելու, այնքան էլ իրավունք չունի ՏԻՄ-երին մի­ջամտելու»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակը։ Հիշ­եցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե Տարոն Մարգարյանին հորդորի, նա հրաժարական կտա։

Դիտարկմանը՝ վարչապետն ասել է,,որ Տարոն Մարգարյանն անօրինական է ընտրվել, Էդու­արդ Շարմազանովը հորդորեց փաստեր ներկայացնել, այլապես ինքն էլ շատերի մասին շատ բան կարող է ասել։ Հար­ցին՛՝Տարոն Մարգարյանն արե՞լ է այն­պիսի չարաշահումներ, որոնցով կարող են քրեական գործեր հարուցվել, ինչն էլ նրա պաշտոնանկության հիմք կարող է դառնալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ Տարոն Մարգարյանը բա­վական հաջող քաղաքապետ է. «Ես որևէ բան չեմ կարող բացառել կամ չբացառել: Ես չեմ այն պաշտոնյան, ով պետք է խոսի քրեական գործերից»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս