loader
«Առավոտ». Թոմաս դե Վաալը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ-ի դերակատարման մասին

«Առավոտ». Թոմաս դե Վաալը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ-ի դերակատարման մասին

Կարնեգի Եվրորղա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը երեկ Կովկասյան ինստիտու­տի կագմակերպած «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական և միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ զեկույցով հանդես եկավ: Նա ասաց, որ շատ երկրներ ուզում են հակամարտությունը լուծվի, բայց իրենց համար հնարավորինս լավ գնով: Նա նշեց, որ ԼՂ խնդիրը աշխարհաքաղաքական է, և հակամարտությունում հիմնական դերակատարություն ունի ՌԴ-ն:

Վաալն ասաց, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց, և մենք ունենք եռաոտք աթոռ: Առաջին ոտքը համանախագահներն են, սակայն նրանց ուժը բավական չէ, որ չեն­թարկվեն Ադրբեջանի ճնշմանը, երկրորդը մոնիտորինգի պատվիրակությունն է, սա­կայն նույնիսկ նրանք մանդատի մեջ չեն նշում Ղարաբաղ բառը: Երրորդը բարձ­րաստիճան պլանավորման խումբն է, որի նպատակը պետք է լինի խաղաղության կառուցումը. «Խոսել այս հակամարտու­թյան լուծումների մասին՝ առանց Ղարաբաղի անվտանգությանն անդրադառնալու, մենք տուն ենք կառուցում՝ առանց հա­տակի: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր տարր է հակամարտության միջազ­գային համատեքստի համար»:

Թոմաս դե Վաալը մի հին իռլանդական անեկդոտ պատմեց. «Մի մարդ արևմտյան Իռլանդիա անցնում է Իռլանդիայով, մի փոքր ճանապարհի վրա մի գյուղացու է կանգ­նեցնում և հարցնում՝ ո՞նց եք հասնում այս­տեղից Դուբլին, գյուղացին մտածում է և ասում՝ գիտես, ես այստեղից չէի սկսի: Ցավոք սրտի, նա պիտի՛ սկսի այդտեղից և այնպիսի իրավիճակում, որում մենք ենք գտնվում, մենք պետք է մի տեղից սկսենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է մեզ պակասում հակամարտության լուծման համար, իսկ լիքը բան է պակասում: Իհարկե, երկխոսությունը պետք է սկսվի, մարդիկ չպետք է միանգամից հասկա­նան, որ այն տեղի է ունենում, բայց բա­վականաչափ բարձրաստիճան պաշտոն­յաների հետ եմ խոսել ու հասկացել, որ դա անհրաժեշտ է: Այն, ինչ պակասում է այս հակամարտության մեջ, այն է, որ մի­ջազգային դերակատարները համապա­տասխան դեր չունեն, նրանց պետք է տրվի այդպիսի դեր: Տպավորություն է, որ Մոսկվան չի թողնում, որ նրանք այդպիսի դեր ունենան, դրանցից մեկն է Իրանի դե­րը՝ օրինակ: Իրանը միակ երկիրն է մի­ջազգային դեր ունեցող, որն ունի սահման այս հակամարտության հետ, և տնտեսա­կան շահերն էլ կարող են նպաստել լուծ­մանը: Իհարկե, Վրաստանը նույնպես դե­րակատար է, բայց շատ թույլ երկիր էր 90-ականներին, Վրաստանն ունի շատ լավ հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանն այն եր­կիրն է, որը շատ է տուժում, եթե հակամարտությունը սրվում է: Վրաստանին կա­րելի է հրավիրել հանդիպումներին սահմա­նի վրա: Սահմանի վրա հանդիպումները առայժմ թշնամական են»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս