loader
«Առավոտ». Վարչապետը կոչ է անում ավելի պրոֆեսիոնալ աշխատել

«Առավոտ». Վարչապետը կոչ է անում ավելի պրոֆեսիոնալ աշխատել

«Ես կարող էի հստակ գնահատա­կաններ հնչեցնել, եթե վիճա­կագրությանը տիրապետեի»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի [ԹԻՀԿ] ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառա­վարության ծրագիրը ներկայացնելիս հայ­տարարեց՝ ՀՀ-ում օպերատիվ հետախու­զական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները կա­րիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու հավելեց. «Կարծում եմ՝ հետհեղափոխական ոգևորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն բացահայտումների մա­կարդակը, գործողությունը որոշակի տե­ղապտույտի վիճակում է հայտնվել»:

Մեր հարցին՝ հնարավո՞՜ր է վարչապետի հայտարարությունը սթափեցնող լինի իրավապահների համար, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Եթե ըստ վարչապետի հայտարարության նայենք, որ կոռուպցիոն բացահայտումների գործողությունը որոշակի տեղապ­տույտի վիճակում է հայտնվել, դա կա­րող է մի մեկնաբանություն ունենալ, որ վարչապետը կոչ է անում ավելի պրո­ֆեսիոնալ ու վճռական աշխատել: Այն­պես չէ, որ նույն իրավապահները՝ քննիչները, դատախազները, հիմա լրիվ ուրիշ մարդիկ են. նույն մարդիկ են և նույնն են նաև փաստաբանները: Միգու­ցե արդեն դժվարանում են: Ինչպես տեսնում ենք, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը, երբ քննվում են, շատ ավելի պրոֆեսիոնալ, հետևողական ձևով են իրենց փաստա­բանների թիմերը պայքարում»:

Դառնալով տեղապտույտի իրավիճակ լինել-չլինելու հարցին՝ Վարուժան Հոկ­տանյանն ասաց. «Դրա պատճառ կարող է լինել նաև այն, որ հիմա ավելի քիչ են խոսում դրա մասին: Ես հիմնվում եմ լրատվամիջոցների բերած փաստերի վրա, բայց ԶԼՄ-ներով դատելն ինձ համար հիմնավոր չէ: Միգուցե վարչապետը նկատի ունի բարձրաստիճան կոռուպցիո­ներներին, քանի որ մի քանի ավելի աղմկահարույց ձերբակալություններից հետո վերջերս մեղադրանքներն էլ ավելացրին, անձանց էլ: Բայց նորից դժվարանում եմ վերջնական գնահատական տալ, քանի որ այն պաշտոնյաների, նույն պետհա­մալսարանի և այլն, կուզենայի հասկա­նալ՝ այլ բուհերի դեպքում իրավիճակը մինչև հեղափոխություն մաքո՞ւր էր, կամ նախկին նախարարների մոտ ամեն ինչ հոյակա՞պ էր: Այս հարցերը կան և դժվար է այսքան ինֆորմացիայով դատողություններ անել»։ 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս