loader
«Առավոտ». Վլադիմիր Կարապետյան․ «Համախմբման դրսևորումը կլինի օգոստոսի 17-ին»

«Առավոտ». Վլադիմիր Կարապետյան․ «Համախմբման դրսևորումը կլինի օգոստոսի 17-ին»

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը երկկողմ հարաբերությունների ներկայիս զարգացումների հարցում անհանգստանալու բան չի տեսնում:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հա­րաբերությունների մշտական հանձնաժո­ղովի նախագահ Վլադիմիր Կարապետյա­նը «Առավոտի» հետ զրույցում իր համե­րաշխությունը հայտնեց ՀՀ ԱԳ նախարա­րության հայտարարությանը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: «Առավոտի» դիտարկմանը՝ մի կողմից՝ նախկին իշխանությունները, օրինակ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտա­րարում է, թե Սերգեյ Լավրովի հայտարա­րությունը վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում կա անհասկացվածություն, մյուս կողմից՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե նման բան չկա, հետևաբար ի՞նչ է կա­տարվում ներկայումս երկու երկրների հա­րաբերություններում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ինձ համար նախ­կին իշխանությունների խոսքերը, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ, զավթել են իշխանությունը տասը զոհերի միջոցով, որոնք, ներքաշելով ԶՈՒ-ն ներքաղաքական զարգացումների մեջ, տապալել են սահմանադրական կարգը, որոնք տա­րիների ընթացքում միայն թուլացրել են երկիրը և զբաղվել ապօրինի հարստանա­լով, որևէ արժեք չունեն: Ես պատկերաց­նում եմ, որ առաջիկա տարիներին ամենապահանջվածը լինելու է փաստաբաննե­րի աշխատանքը, որոնք փորձելու են իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզ­մի շրջանակներում նախկին իշխանության ներկայացուցիչներին հեռու պահել ներկայացվելիք հազարավոր մեղադրանքներից»:

Անդրադառնալով մեր բարձրացրած հարցին՝ մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններին առնչվող, Վլադի­միր Կարապետյանը համերաշխություն հայտնեց ԱԳ նախարարության հայտարա­րությանը հայ-ռուսական հարաբերություն­ների վերաբերյալ:

Այնուհետև դրական համարեց հա­մախմբման այն տրամադրությունները, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ. «Այդ համախմբման դրսևորումը կլի­նի օգոստոսի 17-ին, երբ մի շարք այլ հարցերի թվում՛ մենք միահամուռ կհաս­տատենք նաև մեր հավատարմությունը երկկողմ հարաբերությունների զարգացմա­նը»:

Մեր դիտարկմանը՝ կարծես թե իրավի­ճակը չի հանդարտվում, ընդհակառակը՝ ռուսական մամուլը շարունակում է զարգացնել հայ-ռուսական հակամարտության թեման, մասնավորապես «Կոմերսանտը», հղում անելով Ռուսաստանի ռազմարդյու­նաբերական երկու ձեռնարկությունների ղեկավարներին, գրում է, որ իրավիճակը կարող է բացասաբար ազդել նաև արդեն համաձայնեցված զենքի մատակարարում­ների վրա. ՀԱԿ արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն այսպես արձա­գանքեց. «Այդ ամբողջը՝ այս մամուլի հրապարակումները, նախկին հանցագործ, ավազակապետական իշխանության ներկայացուցիչների, որոնք դեռ շատ են պետական համակարգերում, ջանքերն եմ համարում: Իրենք փորձում են իրենց ծա­նոթ մեթոդներով միգուցե նպաստել նման կարծիքների ձևավորմանը, բայց, կրկնում եմ, այսօրվա իշխանությունները շատ հս­տակ են արտահայտվում երկկողմ հարա­բերությունների մասին և, ամենակարևորը, ոչ միայն արտահայտվում են, այլև անում են համապատասխան գործո­ղություններ, ուստի որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում»: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս