loader
«Առավոտ». Ժիրայր Սեֆիլյան. Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են

«Առավոտ». Ժիրայր Սեֆիլյան. Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են

 

«Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են»,- երեկ դուրս գալով ՀՀ քրեական վե­րաքննիչ դատարանից՝ հայտա­րարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Դիմելով Տիգրան Խզմալյանին՝ պարոն Սեֆիլյանը կատակեց. «Ընկեր Խզմալյան, ինչպե՞ս ես, փայլում ես արևի տակ»։ Պարոն Սեֆիլյանը հա­վաստիացրեց՝ ուշ լինի, նուշ լի­նի, բոլորս էլ հավատացել ենք, որ բոլորը՝ «Սասնա ծռերը» և մնացածը, անխտիր ազատու­թյան մեջ են լինելու. «Կուզեի, որ այս հանգրվանը, որպես ընդհա­նուր պայքարի մի հանգրվան, որպես նուրբ հանգրվան, ինչպես ապրիլյան օրերին, մեր ժողովր­դին հաջողվեց, ժողովրդի որոշու­մով վարչապետ Փաշինյանի շնորհիվ նաև, որ հնարավորինս անցնցում տեղի ունենա։ Բոլորին զսպվածության կոչ եմ անում»։

Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանն իր ցավակցությունը հայտնեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվածների ընտանիքներին ու հայտարարեց. «Մինչ այս անմի­ջական մեր խոսքը զոհվածների հարազատներին ուղղելու հնարավորություն չենք ունեցել։ Ոչ ոք «Սասնա ծռերին», համոզված եմ, չի համարում հանցագործ, ոճրագործ, ոչ ոք չունի այն եզ­րակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդաս­պանության նպատակով։ Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»։

Ժիրայր Սեֆիլյանը նաև կարևոր հանգրվան համարեց ապագայում արտահերթ խորհր­դարանական ընտրությունները։ Այնուհետև ասաց. «Մենք՝ «Սասնա ծռերը» և բոլորս, պիտի աջակցենք գործող իշխանությանը բարեհաջող հասնելու այդ հանգրվանին»։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս