loader
Միջազգային մամուլի անդրադարձը երևանյան ցույցերին

Միջազգային մամուլի անդրադարձը երևանյան ցույցերին

Washington Post-ը, Bloomberg-ը, BBC-ն, Associated Press-ը և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են երկուշաբթի օրը Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին:

Washington Post-ը մասնավորապես նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան վիրավորներ:

Երկուշաբթի առավոտյան շուրջ 10 հազար քաղաքացիներ արգելափակել էին մայրաքաղաքի երթևեկությունը՝ դիտարկելով նախկին նախագահի իրականացրած կառավարման համակարգի բարեփոխումերը որպես իշխանությունից չհեռանալու միջոց, գրել է Washington Post-ը:

Հեղինակավոր պարբերականը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել 2008 թվականին և իր նախագահության ժամկետի լրանալուց և նախագահի լիազորությունները թուլացնելուց հետո, վկայակոչելով ընդդիմությանը՝ ցանկանում է հավերժ մնալ իշխանության:

Associated Press-ի թղթակիցը արձանագրել է մի քանի ցուցարարների վիրավորվելու և շտապօգնության մեքենաներով հոսպիտալիզացվելու փաստը:

World Politics Review-ն նույնպես բավականին հանգամանալից վերլուծականով անդրադարձել է Երևանի ցույցերին նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից չհեռանալու ծրագիրը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին:

Sputnik-ի  «Երաժշտական դադար՝ Ընդդիմությունը մեկ ժամ դադար է վերցրել» հոդվածը Երևանի պահանջատեր ցուցարարարների բողոքի ցույցը չակերտներում «խաղաղ քաղաքացիական անհնազանդություն» էր որակել:

ВЗГЛЯД, Деловая газета-ն «Новый армянский майдан раскачивают «грантоеды» հոդվածում Երևանի ցույցերը բնորոշում է որպես գրանտակերների կողմից կազմակերպվող հերթական մայդան:

Իսկ  azatutyun.am-ը հաղորդում է՝

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս