loader
«ՉԻ». Գալուստ Գրիգորիչի մտահոգությունը

«ՉԻ». Գալուստ Գրիգորիչի մտահոգությունը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը մտահոգված է ոչ թե գնաճով, այլ գնաճի հետ կապված մարդկանց մտահոգությամբ։

«ՉԻ» - Այսինքն՝ Գալուստ Գրիգորիչին մտահոգում է այն, որ մարդիկ շատ են մտածում գնաճի մասին։ Այ, եթե քիչ մտածեն՝ ավելի լավ կլինի։ Իսկ իդեալական տարբերակն, ըստ հանրապետական մտքի անփոխարինելի տիտանի, այն կլինի, որ մարդիկ սուպերմարկետների նոր գնապիտակները տեսնելով ասեն «ա՛հ, տանձիս չի», նախկինի չափ առևտուր անեն և որպես բոնուս՝ դրամարկղի մոտ մեկական տանձ ստանան։

Բայց պետք է արձանագրել նաև, որ Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, միանգամայն անկեղծ է և բարձրաձայն ասում է այն, ինչ իշխանության մյուս ներկայացուցիչները չեն ասում։ Բարձրաստիճան պաշտոնյաներին գնաճն ինչո՞ւ պիտի մտահոգի, չէ՞ որ նրանք բոլորը բիզնեսներ ունեն և դրանից միայն շահում են։ Իսկ ահա ժողովրդի մտահոգությունը մի քիչ վախենալու է։ Մեկ էլ տեսար՝ շատ մտահոգվեցին և որոշեցին որպես բոնուս ստացած տանձերը հենց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ էլ կիրառել՝ ոչ ավանդական եղանակով։    

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս