loader
«ՉԻ». Գալուստի վիշտը

«ՉԻ». Գալուստի վիշտը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, ովքեր ապրում են «մոտավորապես խրուշչովյան տներում», երբեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երևույթներ էլ ունեն»։

«ՉԻ» - Սա իսկապես մարդկային ողբերգություն է. ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երևույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույնպես երևույթներ ունի։ Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր։ Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երևույթներ կային, այլ որովհետև աշխատավարձը բարձր էր (և ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ)։ Բայց միևնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երևույթ էր»։ Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունեցողներին։ Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երևի օդային համբույրներ է ուղարկում։ Որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն ընդդիմություն չդառնա, ու տանջահար երևույթը չկրկնվի։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս