loader
«ՉԻ». Իր արձակուրդը հարմարեցրել է շեֆի արձակուրդի հետ

«ՉԻ». Իր արձակուրդը հարմարեցրել է շեֆի արձակուրդի հետ

«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը իր տոնական արձակուրդը հարմարեցրել է շեֆի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդի հետ և այդ պատճառով  չի կարողացել ներկա գտնվել  մարզում մեկնարկած  ձմեռային առաջին զորահավաքին։ Նկատենք, որ Աշոտ Ղահրամանյանը իր արձակուրդը սովորաբար նախընտրում է անցկացնել տաք եղանակին, սակայն այս անգամ նա խախտել է ավանդույթը։ Հիշեցնենք, որ վերջերս Արմավիրի մարզպետը պատասխանելով լրագրողի՝ իրեն ուղղված կենսաթոշակի մեկնելու մասին հարցին, պատասխանել էր, որ իր աշխատելու ցանկությունը տեղն  է, իրենից էլ վերևներում դժգոհ չեն։

Մեր տեղեկություններով՝ Աշոտ Ղահրամանյանը ներդրումային պայմանագրեր է կնքել Ռուսաստանի, Իտալիայի և Չեխիայի հետ, որոնց կենսակոչման արդյունքում մարզում զարկ կտրվի բնակարանաշինությանը, ապրանքաշրջանառությանը, թարմ բնամթերքի արտահանմանը։ Այդ իսկ պատճառով էլ  Ղահրամանյանը չի պատրաստվում  հեռանալ մարզպետի պաշտոնից`  ներդրումային ծրագրերի իրագործումը և դափնիները  թողնելով իր հաջորդին։ Այնպես որ,  70-ամյա մարզպետի կենսաթոշակի անցնելու մասին խոսակցությունները  ավելորդ են։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս