loader
«ՉԻ». Կեղտոտ գործիչ` կեղտոտ քաղաքականություն

«ՉԻ». Կեղտոտ գործիչ` կեղտոտ քաղաքականություն

Հունվարի 16-ին մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը սիրտը բացել է նրանց առաջ և մոտավոր պատմել, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ապագա նախագահը։ Եվ այսպես, ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։

Այն, որ Սերժ Սարգսյանն իրեն նկատի չունի այդ պաշտոնում, պարզ է հենց առաջին` լեզուների իմացության պահանջից։ Լայն կապերի ու անկողմնակալության պահանջը` ընդունելի լինի. կապ է, թող լինի։ Անկուսակցական նախագահն էլ գիտենք ինչ բան է. այդպիսի մի էքս-անկուսակցական հիմա Հայաստանի ամենաերիտասարդ և ամենահարուստ թոշակառուն է։ Բայց ինչպե՞ս է ՀՀ նախագահի աթոռը 10 տարի զբաղեցրած մարդն այդ պաշտոնում տեսնում քաղաքականությամբ երբևէ չզբաղված մարդու։

Անպայման չէ Ֆրոյդ լինել հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռու լինելու պահանջով ոչ այնքան անտեղյակություն, որքան անաղարտություն է պահանջում, այսպես ասած` քաղաքական կուսություն։ Սերժ Սարգսյանը կարծում է, թե քաղաքականությունն է կեղտոտ տարածք, և հայտնի կկվի պես չի էլ կասկածում, թե ով և ինչպես է տարածում վատ հոտը։ Այնուամենայնիվ, քաղաքականությամբ չզբաղված նախագահացու գտնելուց հետո չի բացառվում, որ առողջապահության նախարար նշանակվի բժշկության հետ երբևէ կապ չունեցած մեկը, սպորտի ոլորտի պատասխանատու նշանակվի սպորտի կողքով անգամ չանցած մի օքմին, գլխավոր ճարտարապետ նշանակվի ճարտարապետության հետ որևէ առնչություն չունեցող մի մարդ և այդպես շարունակ։ Իսկ ի՞նչ կա։ Թող լինի։ Մի անգամ էլ այսպես փորձենք։ Մանավանդ որ ոլորտի մասնագետ-չինովնիկները պակաս գարշահոտություն չեն սփռել։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս