loader
«ՉԻ». Մովսես Հակոբյանի հումորը

«ՉԻ». Մովսես Հակոբյանի հումորը

Անդրադառնալով ադրբեջանական բանակի վերջին զորավարժություններին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել ու հայտարարել, թե լավ է, որ հակառակորդն ուժեղ է, որովհետև ուժեղ հակառակորդին հաղթելն է հաճելի։

 «ՉԻ» - Այ հիմա հասկանալի է դառնում, որ Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն վաճառելով՝ մեր «ռազմավարական դաշնակիցն» ընդամենը ցանկացել է հաճույք պատճառել մեզ։ Իսկ մենք դա չէինք հասկանում և իզուր տեղը դժգոհում էինք։ Հիմա երևի պիտի շնորհակալություն հայտնենք։ Ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանին, այլև Իսրայելին և մի շարք այլ երկրների։ Իսկ այն, որ ուժեղ հակառակորդների նկատմամբ տարած հաղթանակները ձեռք են բերվում շատ ավելի մեծաթիվ զոհերի գնով՝ երևի գեներալիտետին չի հետաքրքրում։ Կարևորը «սպորտային հետաքրքրությունն» է։ Դրա համար էլ ապրիլյան պատերազմի օրերին պարծենում էինք որսորդական հրացանով անօդաչու թռչող սարք ոչնչացրած մեր զինվորներով, մինչդեռ պետք էր պատասխանատվության ենթարկել նրանց, ում պատճառով մեր զինվորները կռվում էին «80-ական թվականների զենքերով»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս