loader
«ՉԻ». Փոսեր կան, իսկ թերացումներ՝ ոչ

«ՉԻ». Փոսեր կան, իսկ թերացումներ՝ ոչ

Անդրադառնալով Հյուսիս-հարավ մայրուղու արդեն իսկ շահագործվող հատվածի թերություններին՝ ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, թե «ըստ ներկայացված փաստարկների՝ թերացում չկա»։

«ՉԻ» - Փաստորեն փոսեր՝ կան, ճաքեր՝ կան, քայքայված հատվածներ՝ կան, իսկ թերացումներ չկան։ Այսինքն՝ ստացվում է, որ փոսերն ու ճաքերը հենց նախագծով են նախատեսված, և շինարարական ընկերությունը չի թերացել։ Երևի «գեներալնի պլանով» նախատեսված է նաև, թե ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի վրա քանի «լադոկ» պիտի լինի, քանի քառակուսի մետր քայքայված բետոն, և այդպես շարունակ։ Այլապես ի՞նչ փաստարկներ պիտի ներկայացներ շինարարական ընկերությունը՝ ճանապարհի խայտառակ որակն արդարացնելու համար։

 Չնայած՝ չի բացառվում, որ ընկերությունն իսկապես լուրջ փաստարկներ ներկայացրած լինի։ Օրինակ՝ ցուցակը, թե որ պաշտոնյային որքան կաշառք է տրվել, ով քանի միլիոն դոլար է «կճմտել», դրա արդյունքում քանի հազար տոննա ցեմենտ է «խնայվել», և այլն։ Ու եթե պարզվի, որ այդ հարցերում թերացում չկա, ճանապարհի որակը կարելի է ընդհանրապես երկրորդ պլան մղել։ Փոսեր են՝ կլցվեն, ի՞նչ է պատահել։ Կարևորը փաստարկներն են։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս