loader
«ՉԻ». Սերժ Սարգսյանի մեսիջը

«ՉԻ». Սերժ Սարգսյանի մեսիջը

«ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանը իր ընկեր-բարեկամների միջոցով մեսիջ է ուղարկել ապրիլի 16-ին մեկնարկած միտինգի ղեկավարներին։ Նա խնդրել է, որ ցուցարարները իրենց ելույթներում իրեն չհամեմատեն Ադրբեջանի իշխանությունը բռնազավթած Ալիևի հետ։ 

Սերժ Սարգսյանի մեսիջն ունեցել է հետևյալ բովանդակությունը` «Իմ հասցեին ինչ ուզում եք ասեք, քննադատեք, մենակ թե ինձ Ալիևի հետ մի համեմատեք, դա ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք»։ 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` նրա խնդրանքը բավարարվել է, ցույցի մասնակիցները ամեն ինչ վանկարկել են, կոչերում  դիմելով Սերժիկ անվամբ, բայց այլևս չեն համեմատել Ալիևի հետ ու չեն բարձրագոչել, թե Ալիևի նման Սերժ Սարգսյանն էլ է զավթել իշխանական աթոռն ու ամեն ճիգ գործադրում է այն պահելու համար։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս