loader
«Հրապարակ». Ակտիվ քննարկվում է Վազգեն Մանուկյանի՝ ՀՀ նախագահի թեկնածությունը

«Հրապարակ». Ակտիվ քննարկվում է Վազգեն Մանուկյանի՝ ՀՀ նախագահի թեկնածությունը

Այս օրերին ՀՀԿ-ն «մարտական պատրաստականության» է բերված. շաբաթ օրը ՀՀԿ կազմակերպիչ Ռուբիկ Թադևոսյանիաշխատողները զանգահարել են ՀՀԿ խորհրդի անդամներին, հետաքրքրվել` քաղաքից հո դուրս չե՞ն գալու առաջիկայում, հորդորել են դուրս չգալ, որովհետև ՀՀԿ խորհրդի 3 նիստ է լինելու. առաջինը` մոտ օրերին` «նվիրված» ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությանը:

ՀՀԿ-ականների մեծ մասը տեղյակ չէ, թե ում վրա է կանգնել ընտրությունը։ Արկադի Ղուկասյանի, Էդվարդ Նալբանդյանիանունները բացառում են, Գագիկ Հարությունյանին Դատական բարձրագույն խորհուրդ են ուղարկելու։ Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Մեր տեղեկություններով, այն մերժելու մի հիմք են մատնանշում՝ օտար լեզվի չտիրապետելը։ Չնայած նա ԱԺՄ հիմնադիր նախագահն է, սակայն կարող է կասեցնել անդամությունը, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական։ Սրանով ոչ այնքան պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Մանուկյանի վաղեմի երազանքն իրականություն կդառնա, որքան նրա կնոջ՝ ՀՀ առաջին տիկին դառնալու։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս