loader
 «Հրապարակ». Ալիկ Սարգսյան․ Զուտ պառլամենտական կարգը ճիշտ էլ չէ

«Հրապարակ». Ալիկ Սարգսյան․ Զուտ պառլամենտական կարգը ճիշտ էլ չէ

Հարցազրույց նախկին ոստի­կանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամա­վոր Ալիկ Սարգսյանի հետ:

- Դուք գիտե՞ք, թե ով է լինելու ապագա վարչապետը:

- Ենթադրում եմ, վերջնական չգի­տեմ, որովհետև կուսակցությունում քննարկում չի եղել, այդ մասին էլ հայտարարություն չի եղել:

- Ինչի՞ց եք ենթադրում, ո՞ւմ ինչն եք «տեսել»:

- Ուղղակի ենթադրում եմ, եթե իմ ենթադրած մարդն է լինելու վարչապետ, ես նրան հավատում եմ, ես գի­տեմ, որ ամենագլխավոր՝ գերագույն հրամանատարի պաշտոնը յուրացրել է հարյուր տոկոսով և տիրապետում է քաղաքական և տնտեսական բոլոր գործընթացներին: Ենթադրում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Հիմա Դուք կհարցնեք՝ ինքը չէր ուզում, իրեն ալտերնատիվ ում եք ուզում, ես այդ հարցերին չեմ պատասխանի, մենք դեռ ոչինչ չենք քննարկել, ես ընդա­մենը իմ կարծիքն եմ հայտնում:

- Պարոն Սարգսյան, իսկ կար­ծում եք՝ նա կհամաձայնի՞ դառնալ վարչապետ, որովհետև կստացվի, որ մեզ մոտ էլ, ինչպես Ադրբեջանում, Սահմանադրությունը փոխե­ցինք ոչ թե նոր մոդել ունենալու համար, այլ որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոն զբաղեցնի և դառնա երկրի ղեկավար:

- Դուք կարող եք այդպես մեկնա­բանել, բայց հարցը Սերժ Սարգսյա­նի անձը չէ: Հարցը՝ երկիրն ավելի առաջադեմ քայլի է գնացել, որը են­թադրում է կոլեգիալ կառավարում, ժողովրդին հասկանալի: Որ ոչ թե նա­խագահը որոշում կայացրեց, այլ որ նախագահը որոշում կայացնելուց հե­տո էլ պետք է բերի ԱԺ, նրա հետ ինչ-որ ձև հաշվի նստի: Բայց ճիշտ էլ չէ Ձեր ասած այդ զուտ պառլամենտա­կան կարգը: Այն մարդը, որը պետք է ղեկավարի երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, տնտե­սությունը, պաշտպանությունը, իհար­կե, որոշ բաներ տարանջատված են լինելու, բայց մեծ բեռը վարչապետի վրա է լինելու, ես համարում եմ, որ այդ մարդը, որպեսզի կարողանա այս բոլորը համադրել ու հասցնել իր նպատակին: Իսկ որպեսզի հասցնի, մենք չենք կարող Ձեր ասած մոդելն ունենալ, վարչապետին րոպեն մեկ ԱԺ հրավիրել, րոպեն մեկ ստեղ-ընդեղ, Ձեր ասած՝ հակակշիռ գործի, տարանջատում, մի հատ խաժա­մուժ իրավիճակ կստեղծվի: Էսպես, թե էնպես՝ վարչապետի այդ բոլոր որոշումները, նախագծերը պետք է ԱԺ-ով անցկացվեն, չեղա՞վ սա հա­կակշիռ:

- Եթե վարչապետի թիմն է ԱԺ-ում մեծամասնություն կազմում, ի՞նչ խնդիր կարող է լինել, հո չե՞ք հա­կադրվելու իր բերած նախագծերին:

- Չեմ կարծում, թե այնպիսի նա­խագծեր կբերի, որի հետ ստիպված պետք է հակադրվենք:

- Տեսականորեն պատկերաց­րեք, որ բերում է:

- Չեեեմ կարծում, էդ նույն վարչապետը թիվ մեկ պատասխանատուն է:

- Հա, բայց կյանքում անսխալա­կան մարդիկ չկան:

- Չէ, չեմ պատկերացնում, դա աբսուրդ է, նա այս երկրի անվտան­գության թիվ մեկ երաշխավորն է:

- Տեսեք, հիմա կառավարու­թյունն ընդունել է դռնփակ նիստեր անելու որոշում, որը ինքը նորմալ է համարում, իսկ մենք՝ ոչ:

- Ճիշտն ասած՝ իմ համար էլ էր մի քիչ անհասկանալի այդ որոշումը, իմ կողմից ենթադրյալ վարչապետը, վստահ եմ, այդ խնդիրը չունի, փառք աստծո՝ նրա ելույթներն ենք նայում միջազգային հարթակնե­րում, ու հպարտ եմ, թե նա ինչպես է ներկայացնում, ու մտածում եմ՝ ինչ հարց պետք է լիներ, որ նա գաղտնի պահեր ժողովրդից: Չկա նման հարց: Կարծում եմ, որ դա արվել է, որ կաշկանդվածություն չլինի, մար­դիկ կարողանան իրենց տեսակետն անկաշկանդ հայտնել, ճշմարտու­թյունն ավելի հեշտ կբացահայտվի, քանի ժողովրդի համար, ինչ է թե կամերաները նկարահանում են, ինչ-որ մարդիկ սկսեն՝ բա ժողովուր­դը, բա ժողովրդին, բա էս, բա էն, ու սկսում են «ժողովուրդ» բառը դրոշակ սարքել, իսկ էս պահին ժողովրդին էդ բառը շատ հաճելի է: Ես կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել են, որ մարդիկ չտրվեն էդ ցուցադրական ակցիաներին, իսկ հետո այդ որոշումները, միևնույն է՝ կհրապարակվեն, ԱԺ կբերվեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս