loader
«Հրապարակ». Ապօրինի զենք վաճառած բարձրաստիճան նախկին զինվորականին մտադիր են վերադարձնել համակարգ

«Հրապարակ». Ապօրինի զենք վաճառած բարձրաստիճան նախկին զինվորականին մտադիր են վերադարձնել համակարգ

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել, ըստ ամենայնի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդական։ Նա 2000-ից մինչև 2017-ը ԶՈՒ շտաբի պետի տեղակալ է եղել։ Նրա անունը շոշափվել է բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների մեջ, որոնցից ամենահնչեղը 2012-ին մի խումբ բարձրաստիճան զինվորականների կողմից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու գործն էր։ Ուշագրավ է, որ 2017 թ․ մայիսի 3-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և զորացրվել զինվորական ծառայությունից:

Ապրիամովը մտերիմ է եղել Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2017-ին նրան անգամ ԱԻՆ տարավ՝ իր տեղակալի պաշտոնում, որտեղից էլ ազատվեց այս տարվա մայիսին։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս