loader
«Հրապարակ». Արամ Մանուկյան․ Միակ քաղաքական ուժը, որը և՛ չմասնակցեց, և՛ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք

«Հրապարակ». Արամ Մանուկյան․ Միակ քաղաքական ուժը, որը և՛ չմասնակցեց, և՛ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք

«Ժողովուրդն ազատագրվեց, ազատագրվեց նաև «դե յուրե»՝ իրավաբանորեն ձևակերելով իր ազատագրումը», այս­պես գնահատեց նախորդ օրը կայա­ցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

- Ինչ-որ անակնկալ Ձեզ համար եղա՞վ, այնուամենայնիվ:

- Շատ հաճելի անակնկալ եղավ: Ես այսպիսի տոկոսներ չէի գուշակել: Անկեղծորեն ասեմ՝ ակնկալում էի, որ «Իմ քայլն» առավելագույնը 60 տոկոս կստանա, բայց ժողովրդի ակտիվու­թյունն ավելին էր, ոգևորությունն ավե­լի մեծ էր, քան կարելի էր սպասել: Մի հանգամանք էլ կար՝ մյուս ուժերը վեր­ջին օրերին սխալ քարոզչություն իրականացրեցին: Անվանական չեմ ուզում ասել, բայց հիմնական խաղացողների նյարդերը՝ նրանց, ովքեր կարող էին ավելի ձայն ստանալ, տեղի տվեցին, ու նրանք սկսեցին տակտիկական սխալ­ներ գործել: Այդ առումով նրանց տոկոս­ները մի քիչ քչացան: Բայց մեկ է, որակը ժողովրդի բարձր մասնակցությունն է, ազատ մասնակցությունը: Տեղամասերով ես նայում էի, կարող եմ ասել՝ այդքան հանգիստ ընտրություն չեմ հիշում, թե էլ երբ է եղել: Այս առումով այս ընտրությունը կարելի էր համարել ժողովրդավարության ճանապարհին լրջագույն հաջողություն:

- Ի՞նչ անել ժողովրդավարության հաղթանակը չկորցնելու համար:

- Հնարավորինս շուտ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրու­թյունները: Ես, մենք դա միշտ ենք ասել: Այս հրաշք էներգիան, որ ժողովրդի մեջ կա, պետք է դարձնել ստեղծագործ, արարիչ էներգիա, որ երկիրը մտնի անշրջելի ժողովրդավարության ուղի:

- ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է մաս­նակցել այդ ընտրություններին:

- Անշուշտ: Իհարկե, պատրաստվում ենք: Ընդ որում, ամենալավը մեր վիճակն է: Ես դա հանգիստ կարող եմ ասել, որովհետև մենք ճիշտ գուշակեցինք, որ ժողովրդավարության հաղթանակն անշեղ է, և մենք հայտարարությամբ աջակցեցինք: Միակ քաղաքական ուժը, որը և՛ չմասնակցեց, և՛ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք: Մեր հաշ­վարկն այդ առումով ճիշտ էր: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս