loader
«Հրապարակ». Արամ Մայիլյան. Չեմ կարծում, թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամները կմիավորվեն

«Հրապարակ». Արամ Մայիլյան. Չեմ կարծում, թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամները կմիավորվեն

Զրուցել ենք Ղարաբաղյան շարժման մասնակից, 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանի հետ:

- Դուք նշեցիք, որ պետք է փր­կել Դարաբաղյան շարժման պատ­մությունը կեղծիքներից, խեղա­թյուրումներից: Չեք կարծում, որ դեռ ժամանակ է պետք՝ պատմու­թյունն օբյեկտիվ շարադրելու համար:

- Երեսուն տարուց ավելի էլ սպա­սենք: Երբ շարժման մասնակիցներն արդեն ողջ չլինեն, այդ դեպքում մենք կկորցնենք ռեալության և առաջին մարդուց տեղեկություն ստանա­լու հնարավորությունը: Իսկ առա­ջին մարդը ներկայացնում է նաև երևույթների հուզական կողմը: Առա­ջին անգամն էր, որ հայերը կայսրու­թյան փլուզումից հետո չմնացին փլատակների տակ:

Չէ որ ամեն ան­գամ, կայսրության փլուզումից հետո հայերը մնում էին դրա փլատակների տակ: Այդ Շարժումը 1988-91 թվա­կաններին ընթանում էր դինամիկ պրոցեսներով: Եվ այդ երեք տարվա ամեն րոպեն հագեցած էր դեպքերով, իրադարձություններով, անընդհատ փոխվում էր իրավիճակը: Մի բան էր ակնհայտ. ԽՍՀՄ համակարգը փլուզվում է և չի կարող գոյություն  ունենալ նախկին ձևով: ԽՍՀՄ-ը չէր 3 կարող և խորքում չէր ուզում իրականացնել փոփոխություններ: Այդ 3 պատճառով էլ փլուզվեց:

- Իսկ ինչո՞ւ «Ղարաբաղ» կոմիտեին իշխանության գալուց հետո չհաջողվեց ներքին կյանքում իրա­կանացնել բարեփոխումներ, որոնք կդառնային անշրջելի:

- Իրականում «Ղարաբաղ» կոմի­տեի նպատակը Ղարաբաղի հարցում հաղթանակի հասնելն էր: Դա տեղի ունեցավ: Բայց քանի որ սկսվել էր մի հսկայական շարժում, այդ շարժումը «Ղարաբաղ» կոմիտեին առաջ էր տանում: Եվ այդ ժամանակ առաջ եկավ ժողովրդավարացման խնդիրը: Իսկ կոմիտեի, Շարժման առաջա­տարների մեծ մասը չգիտեր պետակաշինության շատ տեխնոլոգիաներ: Ազգային խնդիրը բոլորինն էր, և դրա հիմքերը կային դեռ 60-ականներից:

- Ինչո՞ւ «Ղարաբաղ» կոմիտեից հետո նոր սերունդը չի ձևակերպում նոր քաղաքական խնդիրներ:

- Կա տպավորություն, որ քաղաքա­կան մտքի բարձրակետը մնում է «Ղարաբաղ» կոմիտեն: Պատճառն այն է, որ Ղարա­բաղյան շարժումը չկարողացավ ստեղծել իր դպրոցը: Չհասցրեց ստեղծել: Դեպքերը, իրադարձու­թյուններն էին շատ, չէին հասցնում մի համակարգ ստեղծել, որ իրենց գաղափարներն առաջ կմղի: Հիմա չկա մաքուր քաղաքական սերունդ, որն առաջնորդվի գաղափարներով, հեռատես լինի, անցյալը տեսնի և այդ ամենը ներկայացնի հասարա­կությանը: Հայ ժողովուրդն ունի լուրջ քաղաքական մշակույթի պակաս:

- Դարաբաղյան շարժման 30-ամյակը կարող է, ըստ Ձեզ, մի­ավորել Շարժման՝ հակադիր բևեռներում հայտնված գործիչներին:

- Չեմ կարծում: Այն լռությունը, այն քաղաքականությունը, որն իրականացնում է իշխանությունը Շարժման 30-րդ տարեդարձի առթիվ, թույլ չի տա միավորվել: Ինչի՞ շուրջ միավորվեն: Միակ բա­նը, որի շուրջ կարող են միավորվել, այն է, որ նրանք պետք է պահանջեն իրենց գործունեությունը գնահատել: Այսինքն՝ պահանջեն, որ գնահատվի Շարժման պատմաքաղաքական, գլոբալ նշանակությունը: Այդ սերնդին մնացել է մեկ բան՝ պատմության դատին հանձնել այն ամենը, ինչ կա­տարվել է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս