loader
«Հրապարակ». Արամ Զավենիչը «սպիտա՞կ» է, թե՞ «սև»

«Հրապարակ». Արամ Զավենիչը «սպիտա՞կ» է, թե՞ «սև»

Արտակ Զեյնալյանի նախարար մնալ-չմնալու մասով ասել էիք՝ Փաշինյանը նշանակում է, ինքն էլ հանում, բայց Արտակը Ձեր թիմի անդամ է․ կմնա՞ նա այդ պաշտոնին, թե՞ հետ կկանչեք՝ հարցրինք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Պիտի պնդեմ․ կհանի Զեյնալյանին Փաշինյանը` դուրս կգա, չի հանի` կմնա»։

Արամ Զավենիչն ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթի մասին, երբ հրապարակավ հայտարարեց, որ ապրիլին պառլամենտում ինքն ուներ ընդամենը 4 պատգամավոր։ «Գիտեք, ինքը վստահության մասին էր խոսում․ յուրաքանչյուր մարդ ինքնուրույն՝ սեփական զգացողություններով է գնահատում, թե ով է վստահելի, ով՝ ոչ։ Դա իր մտածելակերպի տիրույթ է»։ Դա Ձեզ չի՞ վիրավորում։ «Ո՛չ, ես չեմ կարող բռնանալ նրա զգացումների վրա»։

Հիմա Արամ Զավենիչը «սպիտա՞կ» է, թե՞ «սև»։ «Արամ Զավենիչը նկարիչ է․ նա բոլոր գույներն էլ սիրում է»։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս