loader
«Հրապարակ». Արարատ Զուրաբյան․ Ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ պրոցեսներ արագացնել

«Հրապարակ». Արարատ Զուրաբյան․ Ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ պրոցեսներ արագացնել

Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգա­մավոր Արարատ Զուրաբյանի հետ

- Նոր կառավարության քայլերն արդեն տեսանելի են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն բացա­հայտումներ։ Ըստ Ձեզ՝ միանշանակ ճի՞շտ են այն գործողությունները, որ իրականացնում է կառավարությունը։

- Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղի է ունենում ժողովրդի իշխանության կայացման պրոցես, արդարության վերականգնման պրոցես։ Ես կարծում եմ, որ այն բացահայտումները, որոնց մենք ականատես ենք, սարսափելի են իրենց բովանդակությամբ և բնույթով։ Կարծում եմ, որ պրոցեսը շարունա­կական կլինի, և ակնհայտ կդառնա, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին 20 տարիներին։ Շատ դրական եմ գնահատում կառավարության գործունեությունն այս փուլում և կարծում եմ, որ մեր հասարակությունը նույնպես դրական է վերաբերվում այդ բացա­հայտումներին։ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։

- Այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ-ում Դուք, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նրան հիշեցրիք Վանո Սիրադեղյանի գրած նամակը Վազգեն Սարգսյանին։ Ո՞րն էր այդ ուղերձի նպատակը։

- Բնականաբար, ես կարծում եմ, որ այս փուլում, երբ մարդիկ կատարում են հսկայական պշխատանք արդարության վերականգնման համար, որոշակիորեն կարող են վտանգված լինել։ Մենք ունենք դրա դառը փորձը։ Չեմ ուզում նաև ծավալվել այդ հարցի շուրջ, քանի որ ինչ ասվել է՝ ասվել է, և պետական մարմինները պրոֆեսիոնալ մակարդա­կով պետք է իրենց գործունեությունն իրականացնեն։ Պետք է մի քիչ զգույշ լինել, և դա արդեն իսկ պատկան մարմինների գործն է։ 

- ԱԺ-ն 77 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով իր համաձայնությունը տվեց ՀՀ գլխավոր դատախազի կողմից գե­ներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամա­վոր Մանվել Գրիգորյանին ազատու­թյունից զրկելու միջնորդությանը։ Այն մթնոլորտը, որ ձևավորվել է վերջին օրերին Մանվել Գրիգորյանի շուրջ, կարո՞ղ ենք համարել օրինաչափ։

- Հանցագործություն էլ կա, հան­ցագործություն էլ։ Ես կարծում եմ, որ գեներալ Մանվելն անցել էր բարոյա­կանության և մարդկայնության բոլոր սահմանները։ ԱԺ-ում ձևավորված պատկերը, հավանաբար, հետևանքն էր նրա, որ բոլորը կարծում էին, թե սա անընդունելի, դատապարտելի, սարսա­փելի իրողություն է, երբ մարդկային բարոյականությունը ստորադասվում է անսահման ագահությանը, դա արդեն չունի ոչ մի բացատրություն։

- Հատուկ քննչական ծառայու­թյունը քաղաքացիներին խնդրել է տեղեկություններ տրամադրել 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ Մարտի 1-ը բացահայտելու նպատակով։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում Մար­տի 1-ի գործով կլինեն սենսացիոն բա­ցահայտումներ։

- Դա ՀՔԾ-ի քննությունն է, և ես կարծում եմ, որ այդ բացահայտումների առկայությունը կամ բացակայությունը կվկայի՝ պատկան մարմինները ճի՞շտ են աշխատում, թե՞ ոչ։ Մարտի 1-ի բա­ցահայտման պրոցեսը պետք է պարզ ու թափանցիկ լինի Հայաստանի քաղաքացիների համար, որովհետև Մարտի 1-ի հետևանքով է զավթվել իշխանությունը։

Պետք է բացահայտվեն հրաման տվողները, կազմակերպիչները, զորքը քաղաքացիական հասարակության դեմ հանողները։ Եվ այդ ամենին պետք է տրվի իրավական և քաղաքական գնահատական։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս