loader
«Հրապարակ». Արման Նավասարդյան․ Ռուսամետներն ու արևմտամետները բանանի կեղև են դնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ

«Հրապարակ». Արման Նավասարդյան․ Ռուսամետներն ու արևմտամետները բանանի կեղև են դնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ

Մեր զրուցակիցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավա­սարդյանն է:

- Պարոն Նավասարդյան, Դուք բազմիցս խոսել եք տարբեր երկրներում նշանակված ՀՀ դեսպանների ոչ կոմպետենտության մասին: Ի՞նչ սկզբունքներով պետք է նշանակվեն դեսպանները, արդյոք միայն համապատասխան կրթությունը բավա­րար պայման է:

- Կոմպետենտ, այսինքն՝ իրազեկ կամ իրավասու է այն դեսպանը, որը պրոֆեսիոնալ է: Նա ստանում է համապատասխան կրթություն, սակայն դա քիչ է: Կարևոր պայման է աշխա­տանքը կենտրոնական ապարատում՝ արտգործնախարարությունում և դրա արտասահմանյան ներկայա­ցուցչություններում, որոնք են՝ դես­պանությունը, հյուպատոսությունը, և միջազգային կազմակերպություն­ներում: Դեսպանների և դեսպանորդ­ների նշանակումը պետության ղեկա­վարի մենաշնորհն է, սակայն օպտի­մալ տարբերակ է, երբ մինչև նախա­գահի հրամանագրի ստորագրումը, դեսպանության թեկնածուն անցնում է որոշակի «քննություն»: Այսինքն՝ օրենսդիր մարմնի առաջ ապացուցում է, որ ինքն արժանի է նշանակվելու այդ կարևոր պետական պաշտոնին և կարդարացնի իր նախագահի վս­տահությունը դեսպանընկալ երկրում (սա անտիկ ժամանակներից եկող պրակտիկա է: Էլլադայում, սրանից երեք հազար տարի առաջ, դեսպանը նշանակվում էր, ավելի ճիշտ՝ ընտր­վում էր բաց քվեարկությամբ պառլա­մենտի կողմից, որին մասնակցում էին Աթենքի բոլոր չափահաս քաղաքացի­ները):

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտաքին քա­ղաքականության մեջ կտրուկ փո­փոխություններ չեն լինելու: ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ Հայա­ստանի հարաբերություններն այսօր, ըստ Ձեզ, կառուցվա՞ծ են փոխշահա­վետության սկզբունքով: Ռուսամետները դժգոհում են, թե Հայաստանն արևմտամետ քաղաքականություն է իրականացնում, արևմտամետները բողոքում են իշխանությունների ռուսամետ քաղաքականությունից:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտաքին քաղաքա­կանության հիմքում առաջին անգամ դրվում է «հայաստանակենտրոնության» կոնցեպտը, ինչը նշանակում է փոխշահավետ հարաբերություն­ների զարգացում Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, մեր հարևան երկրների, բոլոր պետությունների հետ: Մոսկվայի քաղաքականության գնահատականը Հայաստանի նկատ­մամբ, բարեբախտաբար, որոշվում է ոչ թե սևհարյուրակայինների և Ադրբեջանին ծառայող դուգինների, շևչենկոների, սավելևների և նրանց նման այլ քաղաքական պոռնիկների կողմից, այլ պաշտոնական Կրեմլի կամոք, որը հիմնված է սթափ իրո­ղության և փոխշահավետ հաշվարկ­ների վրա:
Ինչ վերաբերում է ռուսամետների և կամ արևմտամետների դժգոհություններին, իմ կարծիքով, նրանք հետապնդում են մեկ նպատակ՝ խան­գարել ներկա կառավարությանը և բանանի կեղև դնել Նիկոլ Փաշինյա­նի ոտքի տակ: Նման կեցվածքը ես գնահատում եմ ազգադավ և վտան­գաշատ պետական քաղաքականու­թյան համար:

- Մոտ ապագայում տեսնո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի հակա­մարտության կարգավորման հե­ռանկար, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմն այդ ուղղությամբ:

- Հակամարտության կարգավոր­ման մոտ հեռանկար չեմ տեսնում: Քայլերը պետք է լինեն երկու ուղ­ղությամբ՝ ա) գերակտիվ դիվանա­գիտական գործունեություն, բ) հան­րապետության պաշտպանունակու­թյան, ռազմարդյունաբերության և տնտեսության հետագա զարգացում, գ) ազգային կոնսոլիդացիա և հայրե­նասիրության վերելք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս