loader
«Հրապարակ». Արմեն Աշոտյանը՝ ԱԳՆ նախարարի թեկնածու

«Հրապարակ». Արմեն Աշոտյանը՝ ԱԳՆ նախարարի թեկնածու

Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։ Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա և «հավակնորդների» ականջները տեսնում։

Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե՝ մինչև տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը։ Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու և իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դեսպան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները և չի հրաժարվի այդ պաշտոնից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս