loader
«Հրապարակ». Արմեն Սարգսյանը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը

Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։ Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։

Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։ Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաև հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս