loader
«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է

Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում:

Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արևելք-Արևմուտք ինստիտուտի կողմից պարգևատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով: Զավեշտալին այն է, որ, համաձայն Արևելք-Արևմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է:

Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ: Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին և այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս