loader
«Հրապարակ»․ Արմեն Խաչատրյան․ Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ

«Հրապարակ»․ Արմեն Խաչատրյան․ Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ

Իրավապաշտ­պան, ՀԱԿ անդամ Արմեն Խաչատր­յանը կարծում է, որ հեղափոխությունն ավարտված է, և դեկտեմբերի 9-ից սկսում ենq ապրել զրոյից, քա­ղաքական ուժերը նորովի են դիրքավորվելու, բայց նաև ակտիվանա­լու են հին մար­տահրավերները:

- Չե՞ք փոշմանել, որ չեք մասնակցել ընտրությանը:

- Համարում ենք, որ Կոնգրեսի որո­շումը կայացվել է շատ երկար քննարկման արդյունքում: Այս պահին հարցին չեմ պա­տասխանի: Կանցնի ժամանակ, կխոսենք:

- Ձևավորվել է առանց հակակշիռ­ների խորհրդարան: Ի՞նչ հետևանք սա կունենա: Կառուցողական ընդդի­մությո՞ւն է լինելու:

- Առանց հակակշիռների ցանկացած իշխանություն ունի փչանալու հատկու­թյուն, մանավանդ, երբ որ այն ավելի քան սահմանադրական մեծամասնություն ունի: Ֆրանսիայում այդ հակակշիռը մեքե­նա վառելով է, մի ուրիշ տեղ՝ կառուցողա­կան ընդդիմություն ասվածով: Ախր, մեզ մոտ այդ կառուցողական ասվածն այն­քան լղոզված է եղել: Եղել է հանցագործ իշխանություն: Դրա հետ կառուցողական ընդդիմություն լինելն անհասկանալի էր:

- ՀՀԿ-ի հետ ի՞նչ է լինելու: Փողի իշ­խանության վրա ստեղծված կուսակցությունը շանս ունի՞ լավը դառնալու:

- Չէի ասի՝ փողի: Դա եղել է Աշոտ Նա­վասարդյանի ստեղծած կուսակցությունը, մինչև իշխանություն դառնալն էլի իշխա­նության մաս է կազմել: Եղել է համեստ, մի քանի ինտելեկտուալ ու հայրենանվեր մարդկանց կուսակցություն: Հետո եկել է պահ, երբ որ ՀՀԿ-ն դարձել է հանցագործ իշխանություն: Ես դեմ եմ քաղաքական ուժեր, կուսակցություններ փակելուն: Հե­ղափոխության տրամաբանության մեջ էր, ու ես վստահ էի ինչ-որ պահի, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու այս ընտրություններին:

- Դուք դա ասում եք որպես իշխանափոխության արդյունքում հեռացած կուսակցության անդա՞մ:

- 1998-ի և 2018-ի իշխանափոխության միջև շատ մեծ տարբերություն կա: Այն ժամանակ հեղափոխության հասա­րակական պահանջ չի եղել, փողոցում միտինգներ չեն եղել, գաղափարական պայքար է եղել, պատերազմի ու խաղա­ղության կուսակցության միջև բանավեճ է եղել, որի արդյունքում, Տեր-Պետրոսյանի խոսքով ասած, խաղաղության կուսակցու­թյունը պարտվել է պատերազմի կուսակցությանը և հեռացել է իշխանությունից: Դրանից հետո եկած ընտրություոններին ՀՀՇ-ն չմասնակցեց իր որոշմամբ, որպես հեռացած քաղաքական ուժ՝ ճանապարհ տվեց մյուսներին, բայց սա չի նշանա­կում, որ ՀՀՇ-ն փակվեց կամ վերացավ: Փառք Աստծո, տեսնում ենք, որ ՀՀՇ-ն, իսկ հետագայում՝ ՀԱԿ-ը, մնացին որպես ակտիվ, ամենադեմոկրատական ուժ, իր որոշումներ կայացնելու կերպով, ինտելեկտուալ բազայով: Ես շատ կուզեի, որ էս տեսակ 4-5 կուսակցություններ լինեին, ու պայքարը գնար նրանց մեջ: ՀՀԿ-ն կարող էր դրանցից մեկը դառնալ: Հիմա օբյեկտիվ ատելությունը, որ կա դրա նկատմամբ, չի թողնում, որ դառնա:

- Ի՞նչ է պետք, որ դառնա այդպիսին:

- Ես կուզեի, որ ՀՀԿ-ն որոշում ընդու­ներ ու դուրս գար քաղաքական բանավե­ճից: Սև ու սպիտակ պաստառներից էլ հրաժարվեր, Դավիթ Շահնազարյանից ու Մենուայից էլ, որոնք բումերանգի պես եկան խփեցին իրենց: Կուզեի մաքրեին իրենց շարքերը շմայսներից ու չգիտեմ ինչերից, ինտելեկտուալ կորիզը հավաքե­ին, ընդունեին իրենց արած-չարածը, ոչ թե ֆորմալ, ասեին՝ դե, մի քանի կարմիր լույսի տակով ենք անցել: Թող վերցնեն Մարտի 1-ի պատասխանատվությունը, խոստովանեն, որ քաղաքական կոռուպցիան դարձ­րել էին քաղաքական թիվ մեկ գործիքը: Թող նստեն իրենց Մելիք-Ադամյանում ու մտածեն: 98-ից հետո 2012-ին է ՀԱԿ-ը պատգամավոր ունեցել: Թող մի 5-10 տա­րի բաց թողնեն: Ի տարբերություն մեզ, ֆինանսական մեծ ռեսուրսների են տի­րապետում: Թող այդ 5 հազար կառույցներից 1500-ն ունենան, բայց կդառնան կուսակցություն: Իրենք գաղափար կրող կուսակցություն են: ՔՈ կուսակցությունը սարքել էին, մարդկանց մեջ միտք առա­ջացավ, որ վերջապես սոցիալիստական ուժ է ձևավորվել, ինտելեկտուալ, ջահել: Եթե սա չլինի ընտրական պրոյեկտ, մնան, շատ լավ կլինի, կունենանք ազգայնական, լիբերալ, սոցիալական ուժ: Գերմանիայում ո՞նց է. անուն չեն տալիս, ասում են՝ լիբե­րալները, պահպանողականները:

- Բայց Նիկոլն ասաց՝ «իզմ»-երի դեմ եմ:

- Հեղափոխությունը տարանջատեք: Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ: Նա այդ ամենն անում էր, որ դեկտեմբերի 9-ը տեղի ունենար: Դա այլևս պատմական իրողություն է: Իր բոլոր ելույթները հե­ղափոխությունը սկսելու և ավարտելու տրամաբանության մեջ էին: Հիմա սկսվել է նոր փուլ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս