loader
«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյան․ Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ

«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյան․ Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ

Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնա­խագահ, արդարադատու­թյան նախկին նախարար, ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ:

- Ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ն անցումային արդարադա­տության ստեղծման՝ վարչապե­տի առաջարկի վերաբերյալ, որ­քանո՞վ է այսօր այն անհրաժեշտ, և, առհասարակ, միջազգային պրակտիկայում ո՞ր դեպքերում է անցումային արդարադատություն իրականացվում:

- Հանրահավաքում անցումա­յին արդարադատության մասին հնչեցրած միտքը հաջորդում էր կոռուպցիոն հանցագործություն­ների վերաբերյալ վարչապետի դի­տարկումներին: Սա թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ վարչապետն անցումային արդարադատությունը պատրաստվում է իրականացնել տնտեսական կամ կոռուպցիոն հան­ցագործությունների բացահայտման համար կամ ավելի կոնկրետ ապօ­րինի հարստացման համար քրեական պատասխանատվությանը հետադարձ ուժ տալու նպատակով: Հիմնական թեզն այն էր, որ քա­նի որ այլ հանցագործությունների շրջանակում հնարավոր չէ բացահայտել, իր կարծիքով, նախորդող ժամանակաշրջանում տեղի ունե­ցած ապօրինի հարստացումները, պետք է օգտագործել մի այնպիսի նոր գործիքակազմ, որը կտա այդ հնարավորությունը (անցումային արդարադատությունը):

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է այս թեզը տարած­ված միջազգային պրակտիկայում, և արդյոք այն իրավական է, ապա ասեմ, որ հիմնական միտումն այն է, որ անցումային արդարադատու­թյունը կիրառվում է մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումների դեպքում, և այն, ըստ էության, նպատակ է հետապն­դում հասարակության հաշտեցման կամ ճշմարտության վերհանման: Ընդ որում, այն չի դիտարկվում որպես դատարաններին փոխարինող գործիք: Սակայն չպետք է մոռանալ մի կարևոր իրողություն, ինչքան էլ այս կամ այն ինստիտուտը կի­րառելի լինի այլ երկրներում, նա­խատեսվող լուծումները չպետք է հակասեն քո երկրի Սահմանադրու­թյանը և միջազգային պարտավորություններին: Օրենքի հետադարձ ուժի արգելումը ոչ միայն ամրագր­ված է մեր Սահմանադրությամբ, այլ նաև մեր միջազգային պարտավորությունների մի մասն է:

Բացի այդ, կարծում եմ, որ առհասարակ անցումային արդա­րադատության կիրառման հարցը լուրջ ուսումնասիրությունների կա­րիք ունի: Որևէ պետությունում այն իրականացնելուց առաջ պետք է պատասխանել մի շարք հարցերի, հետո միայն առաջ շարժվել, օրի­նակ՝ ներդրումներ ներգրավելու և մի շարք այլ նպատակները պետք է ստորադասվեն անցումային ար­դարադատություն իրականացնելու նպատակին, թե՞ ոչ: Պետք է ոչ մի­այն ճանաչողական նպատակներով ուսումնասիրել այլ երկրների փորձը, պատմությունը, այլ նախևառաջ պարզել, թե ինչ հաջողություններ են այդ երկրներն արձանագրել, արդյոք անցումային արդարադատությունից հետո այդ երկրների մասին կարելի՞ է խոսել որպես իրավական պետու­թյան էտալոնների, արդյոք արձա­նագրվել են այնպիսի հաջողություն­ներ (այդ թվում՝ տնտեսական), որի համար արժեր անցնել այդքան բարդ ու հակասական ճանապարհը:

Ի վերջո՝ ո՞րն է այն գինը, որ պետու­թյունը պետք է վճարի անցումային արդարադատության համար: Այս հարցերի պատասխանն է, որ ցան­կալի է ունենա կառավարությունը՝ մինչև քաղաքական այդպիսի որո­շում կայացնելը:

- ՀՀԿ-ն սուր քննադատության ենթարկեց վարչապետի ելույթը, որը համարում է խոսքի ազատու­թյան ոտնահարում: Կասեք՝ ինչո՞վ է ոտնահարվում ձեր՝ որպես քա­ղաքական ուժի, ազատ արտա­հայտման իրավունքը:

- Իրականում խնդիրը ոչ թե կոնկրետ պահի քաղաքական ուժի խոսքի ազատության իրավունքի ոտնահարումն էր, այլ, առհասա­րակ՝ ինքնին միտքը, որ վարչա­պետի մակարդակով հնչեցվում է կոչ՝ նախ մտածելու, հետո խոսելու, հետո՝ սպառնալիք Ազգային անվտանգության ծառայությամբ այլախոհների նկատմամբ: Բայց չէ որ դա նրանց բոլորի իրավունքն է՝ հայտնել ցանկացած միտք, ցանկա­ցած թեմայի շուրջ խոսել, քննադատել ամենասուր ձևով, իհարկե, եթե դա վիրավորանք, զրպարտություն չէ կամ ատելության, թշնամանքի, բռնության կոչ, կամ էլ Սահմանա­դրությամբ ամրագրված այլ սահ­մանափակում պարունակող խոսք: Մնացած բոլոր դեպքերում խոսքի ազատության իրավունքը սկզբուն­քորեն անսահմանափակ իրավունք է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս