loader
 «Հրապարակ». Արփինե Հովհաննիսյան․ Վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չկա

«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյան․ Վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չկա

Մեր հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

- Փոխվարչապետների լիազո­րությունների բաշխում լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինչպե՞ս են սահմանվելու նրանց լիազորությունները: Արդեն անուններ են շրջանառվում՝ Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան:

- Միանշանակ լինելու է փոխվարչապետների լիազորություն­ների բաշխում: Ինչ վերաբերում է կարգին, ապա «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նա­խատեսվել է, որ վարչապետն է որո­շելու յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ կառա­վարության գործունեության ոլորտը: Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին, ապա առաջարկում եմ սպասել, մինչև կընտրվի և կնշանակվի վարչապետը, և կառավա­րությունը կթևակոխի կազմավոր­ման փուլ:

- Հնարավո՞ր է տարեվերջին կա­ռավարության կառուցվածքային փոփոխություններ լինեն նորից, ամեն դեպքում՝ այդ մասին խոս­վում է:

- Կառավարության կազմը և կառուցվածքը սահմանված են «Կա­ռավարության կառուցվածքի և գոր­ծունեության մասին» ՀՀ օրենքի նա­խագծով, որով այս պահի դրությամբ պահպանված է գործող կառուցված­քը: Միայն կառավարության կազմն է համալրվել փոխվարչապետներով, որը բխում է Սահմանադրությունից:

- Ապրիլից հետո ընտրված վարչապետը քանի տարի կարող է ընտրվել նույն պաշտոնում, կան ժամկետներ, թե ոչ: Ասենք՝ ՀՀ նա­խագահի դեպքում սահմանվում է 7 տարի:

- Սահմանադրությամբ նախա­տեսվում է, որ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժո­ղովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկա­յացրած թեկնածուին: Այսինքն՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ խորհր­դարանական մեծամասնությունը պետք է հանրապետության նախա­գահին ներկայացնի վարչապետի թեկնածուի: Սա նշանակում է, որ որևիցե թեկնածուի հետագա պաշ­տոնավարման սահմանափակում, որպես այդպիսին, չկա, բայց դա ուղղակիորեն կախված է նրանից, թե տվյալ ժամանակահատվածում խորհրդարանում քաղաքական որ ուժերն են մեծամասնություն կազմում, և ում թեկնածությունն են վերջիններս առաջադրում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս