loader
«Հրապարակ»․ Արթուր Վանեցյան. Ինչ անում եմ, անում եմ ի փառս մեր երկրի

«Հրապարակ»․ Արթուր Վանեցյան. Ինչ անում եմ, անում եմ ի փառս մեր երկրի

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հա­յաստանի ամենաքննարկվող, ամենավտանգավոր ու նաև ամենավտանգված պաշտոնյա­ներից է: Քաղաքական իրավիճա­կի փոփոխությունից հետո, երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն ու լծվեց կոռուպցիայի բա­ցահայտման գործին, նրա կյանքն այդ օրվանից դրվեց վտանգի տակ: Դրա համար էլ նա այսօր շրջում է զրահապատ Toyota Land Cruiser 200 աժդահա ամենագնացով, որը 7 ամիս առաջ են ձեռք բերել, այսինքն՝ այն ժամանակ, երբ նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Մինչ այդ ԱԱԾ տնօրենները շրջում էին սովորական Prado-ով, որն այսօր դարձել է Վանեցյանին ուղեկցող մեքենաներից մեկը:

Ինչպես նկա­տեցինք, ԱԱԾ տնօրենի անվտան­գությունն ուժեղացվել է ոչ միայն զրահապատ ավտոմեքենայով, այլև անվտանգության աշխատակիցների թվի ավելացման հաշվին: Այս ամենից Արթուր Վանեցյանն այնպես չէ, թե շատ գոհ է, նրա համար դիսկոմֆորտ է, շրջել զրահա­պատ ավտոմեքենայով, այդքան թիկնապահների ուղեկցությամբ, միշտ վտանգի զգացողությամբ, որ կարող է որևէ մեկի մտքով անցնել վնասել իրեն կամ իր ընտանիքի անդամներին: Վանեցյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իր անվտան­գությունն ուժեղացվել է, քանի որ ունեն նման տեղեկատվություն, որ իր կյանքին կարող է վտանգ սպառնալ:

«Կան մարդկանց խմբեր, որոնք իրենց բոլոր անհաջողությունների մեջ մեղադրում են մեզ՝ Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև մենք հետևողական ենք մեր գործում և օբյեկտիվ ենք մեր գործում, և մինչ օրս մեր որևէ կատարված գործողություն չի բո­ղոքարկվել ոչ մի տեղ, անգամ մա­մուլում, իրար մեջ խոսակցություն­ներում: Մենք ում բռնել ենք, բռնել ենք փաստով, և դա վախեցնում է շատերին: Ու դրա հիմնական մե­ղավոր տեսնում են ինձ: Եվ, իհար­կե, կան որոշակի սպառնալիքներ իմ անձի և իմ ընտանիքի անդամ­ների նկատմամբ: Բայց դա ինձ չի ընկճում, չի վախեցնում ոչ ինձ, ոչ իմ ընտանիքի անդամներին, այլ, ընդհակառակը, ավելի վճռական է դարձնում իմ աշխատանքում»,- ասաց Արթուր Վանեցյանը:

- Ռոբերտ Քոչարյանն այդ վտանգներից մե՞կն է:

Չեմ ուզում անձնավորել, եթե ես հիմա անձնավորեմ, տրամա­բանական հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում: Որովհետև առանց անձնավորե­լու ես ասում եմ, որ նման վտանգ կա: Անկեղծ ասեմ՝ զրահապատ մեքենայով շրջելը շատ ծանր բան է: Չգիտեմ՝ նստել եք, չեք նստել, եթե ուզում եք, մի օր կհրավիրեմ, կնստեք, դա ահավոր բան է՝ ծանր մեքենա է, դժվար, էդքան անվտան­գության աշխատակիցներով: Ես միշտ ամբողջ կյանքում անկախ մարդ եմ եղել, ազատ մարդ եմ եղել, շփվել եմ ընկերներիս հետ, գնացել եմ որտեղ ուզել եմ, նստել եմ որտեղ ուզել եմ, խոսել եմ ում հետ ուզել եմ, իսկ այսօր առիթ է ընձեռվել դուրս գալ փողոց, բայց տեսնում եք՝ ինչքան անվտանգու­թյան աշխատակիցներ են ուղեկ­ցում:

- Չե՞ք փոշմանում Ձեր կյան­քում նման փոփոխության համար: Ու նաև չե՞ք փոշմանում այսքան բաց ու հրապարակային լինելու համար, քանզի ԱԱԾ տնօրենի դեպքում նման բան սպասելի չէր:

Ոչ, դրա համար չեմ փոշմա­նում, ոչ էլ փոշմանում եմ, որ համաձայնել եմ դառնալ ԱԱԾ տնօրեն, որովհետև, այ, հիմա էդ բառը շատ տեղին է օգտագործել՝ «Նոր Հա­յաստանում», այս նոր ստեղծվող պատմության մեջ ես ունեմ իմ փոքր լուման, որը, կարծում եմ, շատ կարևոր է, և ինչ անում եմ, անում եմ ի փառս մեր երկրի, մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս