loader
«Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցում անհամաձայնություններ են

«Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցում անհամաձայնություններ են

Վաղն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաև՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչև գլխ․ դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։

Ինչ վերաբերում է տեղակալին, ապա ՀՀԿ-ն հակված է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի թեկնածությանը, սակայն «Ելքը» գտնում է, որ պետք է լինի «ՔՊ»-ական Հովիկ Աղազարյանը։ ԱԺ կանոնակարգն արձանագրում է, որ նման հանձնաժողովների տեղակալը պետք է լինի ընդդիմությունից։ Դուք ընդդիմությո՞ւն եք՝ հարցրել են «ՔՊ»-ին, ակնարկելով, որ այս պահին ընդդիմությունը ՀՀԿ-ն է, ու կարող է Ռուստամ Մախմուդյանը դառնալ տեղակալ։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս