loader
«Հրապարակ»․ ՃՈ նախկին տեղակալը կիսում է «ՔՊ» գաղափարներն ու ցանկանում է դառնալ պատգամավոր

«Հրապարակ»․ ՃՈ նախկին տեղակալը կիսում է «ՔՊ» գաղափարներն ու ցանկանում է դառնալ պատգամավոր

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը շատ խայտաբղետ է և բազմազան: Այստեղ ամեն ոլորտի ու մասնագիտության տեր մարդ կա, անգամ՝ ճանապարհային ոստիկա­նության ծառայող: Խոսքը ՃՈ պետի արդեն նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մասին է:

Իրենք են առաջարկել՝ ընդգրկ­վել իրենց ցուցակում, թե՞ Դուք եք նախաձեռնել:

Դեռևս մայիս ամսից նման մտա­դրություն ես ունեցել եմ և իմ մտա­դրությունները ներկայացրել եմ համապատասխան առաջնորդներին, և երբ պահը եկել է, արդեն կրկին անգամ եմ ես դիմել, որից հետո որոշվել է, որ ես կարող եմ լինել իրենց կուսակցության անդամը և մասնակցել ընտրություն­ներին` որպես պատգամավորի թեկ­նածու:

Ամեն դեպբում` Ազգային ժողովը, օրենսդիր մարմին լինելուց զատ, նաև երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է համարվում, որտեղ պետք է քաղաքական դեբատներ ու ելույթ­ներ հնչեն: Իսկ Դուք քաղաքական փորձ չունեք, ինչպես եք կարողանա­լու կռիվ տալ փորձառու քաղաքա­կան գործիչների հետ:

Որևէ մտավախություն չունեմ, կարծում եմ, որ իմ գիտելինքերը բա­վարար են, որպեսզի ես կարողանամ պաշտպանել իմ տեսակետները, ար­տահայտել իմ մտքերը: Մասնագիտու­թյամբ ես իրավաբան եմ, և նախքան միտք արտահայտելը, ես նախ դրա համար համապատասխան հիմնավո­րումներ եմ ունենում:

Դուք այսօր առաջադրվել եք մի քաղաքական ուժի ցուցակով, որը մերժել է Սերժ Սարգսյանին, ում իշ­խանության օրոք Դուք երկար տարի­ներ պաշտոն եք զբաղեցրել: Կարող ենք ասել, որ Դուք էլ եք մերժել Սերժ Սարգսյանին և համաձայն եք այն բոլոր լոզունգներին, թեզերին, քննադատություններին, որ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանի թիմը նախորդ իշխանությունների հասցեին:

Սերժ Սարգսյանի պաշտոնավար­ման ընթացքում ես եղել եմ զինծառա­յող և կատարել եմ իմ գործառութային պարտականությունները, բնականա­բար: Եվ, լինելով զինծառայող, ես չէի կարող զբաղվել քաղաքականությամբ, լինել որևէ քաղաքական կուսակցութ­յան կամ խմբավորման անդամ, ինչը խստորեն իմ կողմից պահպանվել է: Սակայն, իհարկե, որպես քաղաքացի, ես եթե այսօր անդամագրվել եմ այս կուսակցությանը, նշանակում է՝ հիմնականում համաձայն եմ այս կու­սակցության բոլոր ծրագրերին և գա­ղափարախոսությանը:

Այդ թվում՝ Սերժ Սարգսյա­նին մերժելու և քննադատության հարցերում:

Այո, այդ թվում նաև այդ հարցե­րում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս